«Ցանկացած ապօրինության մենք պատասխանելու ենք յուրովի»․ երեկ կրկին ՔՊ անդամների են բերման ենթարկել

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Երեկ կրկին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամների բերման են ենթարկել։ Այս անգամ բերման ենթարկվածները՝ Բաբկեն Գրիգորյանն ու Վարսենիկ Ուզունյանն են, որոնք ոստիկանների կողմից Կենտրոն վարչական շրջանի ոստիկանություն են տարվել, Կենտրոնի պուրակներից մեկում «Իմ քայլը» գրությամբ գրաֆիտի պատկերելու համար:

«2 ժամ պահել են ոստիկանությունում, ոստիկաններն, իհարկե, հարգալից են եղել, բայց դա նրանց արարքը չի արդարացնում։ Ոստիկանությունն իրավունք չունի վարչական տուգանքի համար մարդկանց բերման ենթարկել, նամանավանդ, որ այդ տուգանքն այնքան էլ հիմնավոր չէ։ Այդ ներկը ցնդող է, մաքրվում է, և ասֆալտը դրանից չի վնասվում», – Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը նշեց՝ ակցիաները շարունակական են լինելու․ «Շարունակելու ենք ու դրա վառ օրինակն էլ երեկ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի կողմից նույն գրառումը կատարելն էր Արաբկիրի և ապա Կենտրոնի ոստիկանության շենքի դիմաց։ Ցանկացած ապօրինության մենք պատասխանելու ենք յուրովի, օրինականության սահմանաններում՝ քաղաքացիական անհնազանդությամբ»։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն իր մտահոգությունն է հայտնել փողոցներում «#ԻմՔայլը» գրությամբ գրաֆիտիների համար ՀՀ ոստիկանության կողմից ակտիվիստների բերման ենթարկելու կապակցությամբ ու հեռախոսազրույց է ունեցել Արման Թաթոյանի հետ, վերջինս նշել է, որ իրենք այսօր գրություն են ուղարկելու ՀՀ ոստիկանություն, քանի որ ոստիկանության նման գործողությունները հիմնավորման կարիք ունեն։

 

Լիլիթ Շաբոյան