Ջո Բայդենը բացել է «Հանուն ժողովրդավարության» վիրտուալ համաժողովը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացել է «Հանուն ժողովրդավարության» վիրտուալ համաժողովը, որը կազմակերպվել է Միացյալ Նահանգների կողմից շուրջ 110 երկրի մասնակցությամբ։

«Ես վաղուց էի ծրագրել այս հանդիպումը մեկ պարզ պատճառով. ի դեմս ամբողջ աշխարհում ժողովրդավարության և մարդու համընդհանուր իրավունքների մշտական մարտահրավերների՝ ժողովրդավարությունը կարիք ունի նրանց, ովքեր կպաշտպանեն այն։ Ես ցանկանում էի հյուրընկալել այս գագաթնաժողովը, քանի որ այստեղ՝ Միացյալ Նահանգներում, մենք, ինչպես մյուսները, լավ գիտենք, որ մեր ժողովրդավարությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը մշտական ջանքեր են պահանջում»,- ասել է Բայդենը՝ քննաատելով աշխարհի ավտորիտար ռեժիմներին ու նրանց կոնսենսուսի և համագործակցության կոչ անելով։

Հիշեցնենք, որ համաժողովի հրավիրյալների թվում է նաև Հայաստանը։ Մեր հարևաններից համաժողովին մասնակցում է միայն Վրաստանը։ Հրապարակված ցուցակում ներառված չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից, Մերձբալթյան երկրներից բացի, հրավիրվել են միայն Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ռուսաստանից բացի՝ հրավեր չի ստացել նաև Չինաստանը։

Տաթև Ֆռանգյան