Այգեկ համայնքի ղեկավարի գործը դատարանում է․ նա մեղադրվում է հողազավթումը և ապօրինի շինությունների կառուցումը չկանխելու մեջ  

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

22 տարի Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վարուժան Աբրահամյանին առնչվող քրեական գործը դատարանում է։ Այն մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Վարուժան Շիղանի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ իր համայնքում քաղաքացի Էդիկ Բաղդասարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,29 հա     երաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ պարսպապատել և կառուցել են համապատասխանաբար 150 քմ ու 188,76 քմ մակերեսներով շինություններ` բնակելի տներ, դիտավորությամբ չի կիրառել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` ապօրինի շինարարություն իրականացնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Աբրահամյանը տեղյակ է եղել նաև իր համագյուղացի Նելլի Մովսիսյանի սեփականությունը հանդիսացող 0,66 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության կորիզավոր գործառնական նշանակության հողամասի, 0,71 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի և համայնքի սեփականությունը հանդիսացող դաշտամիջյան ճանապարհի վրա առանց որևիցե օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ 1907,5 քմ մակերեսով տարածքի պարսպապատման համար։

Վարուժան Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 315² հոդվածով՝ պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ռոզա Վարդանյան