Իրանը ամերիկյան ընկերությունների և քաղաքացիների դեմ իր պատժամիջոցների ցանկը կկազմի

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իրանի իշխանությունները մտադիր են պատժամիջոցների ցանկ կազմել ամերիկյան այն ընկերությունների և քաղաքացիների դեմ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտման մեջ։ IRNA-ի հաղորդմամբ՝ այս նախաձեռնության մասին հայտարարել է Իրանի դատական դեպարտամենտի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ, Մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբաբադին։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների և Իրանի վրա առավելագույն ճնշումների քաղաքականությունը ձախողված է»։

«Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Մոտ ապագայում մենք կհրապարակենք ամերիկյան կազմակերպությունների և անհատների ցուցակը, որոնք ներգրավված են մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ: Իրանը պատժամիջոցներ կկիրառի այդ անձանց և կառույցների դեմ»,- ասել է Քազեմ Ղարիբաբադին։

Խոսելով Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների մասին՝ պաշտոնյան նշել է, որ նման ճնշումը «վտանգներ է ստեղծել Իրանի ժողովրդի համար՝ իրանական կլինիկաներում գտնվող հիվանդներին թողնելով առանց դեղամիջոցների և բժշկական սարքավորումների»։

Տաթև Ֆռանգյան