Ուկրաինայի քաղաքացի, հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկու նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՔԱՎ-ի հայտարարությանը միացել է 7 կազմակերպություն ՀՀ-ից և արտերկրից. ՀՔԱՎ

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

2018թ. մարտի 31-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Տ. Ենոքյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթերի կեղծում և պետական սահմանի ապօրինի հատում) և մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկուն (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ):

2018թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կ. Ֆարխոյանի, բավարարելով ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ռ. Ավագյանի միջնորդությունը, Կալյուսկու նկատմամբ կիրառել է կալանք 2 ամիս ժամկետով:

2018թ. մարտի 27-ին Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ժամանել է Հայաստան Կիև-Երևան PS 613 չվերթով՝ անցնելով և Ուկրաինայի, և Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերով. այսինքն անցել է պատշաճ ստուգում և նրա անձը հաստատող փաստաթուղթը համարվել է օրինական: Բոգդան Կալյուսկին 2018թ. մարտի 30-ին՝ ժամը 15:30-ին, PS 614 շվերթով պետք է վերադառնար Կիև: Նա այդ օրը վերստին անցել է բոլոր ստուգումները և միայն թռիչքի սրահում նրան են մոտեցել ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները և բերման են ենթարկել թռիչքի սրահից՝ հայտնելով որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Կալյուսկու ձերբակալման որոշումը կայացվել է 2018թ. մարտի 31-ի առավոտյան 5:30-ին: Այսինքն՝ Կալյուսկին առնվազն 14 ժամ ապօրինի գտնվել է  անազատության մեջ:

Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկու (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) նկատմամբ դեռևս 2013թ. սեպտեմբերի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ֆրունզենսկի ՆԳԳՎ-ի կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-ին մասով (ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր կամ ահաբեկչության հանրային արդարացում՝ որոնք կատարվել են մասսայական տեղեկատվության միջոցների օգտագործմամբ): Նշված քրեական հետապնդման անհիմն լինելու վերաբերյալ իրենց գնահատականներն են տվել Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն և Ռուսաստանի Մեմորիալ իրավապաշտպանական կենտրոնը՝ գտնելով, որ հետապնդումը կրոնական ազատությունների և քաղաքական հայացքների սահմանափակում է, և Կալյուսկին (Բայդակը) պետք է ապաստան ստանա ժողովրդավարական երկրում, որտեղ կարող է ազատորեն արտահայտել իր կրոնական համոզմունքներն ու քաղաքական հայացքները, և ՌԴ-ին նրա արտահանձնումը մարդու իրավունքների նորմերի խախտում կհանդիսանա:

Հարկ է նշել, որ Բոգդան Կալյուսկին իր ուկրաինական անձնագրով ճամփորդել է տարբեր երկրներում և ոչ մի տեղ չի ունեցել անձնագրի հետ կապված խնդիրներ: Ըստ այդմ՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից Բոգդան Կալյուսկու նկատմամբ հարուցված քրեական գործը փաստաթղթերի կեղծման և ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով հիմնավորված չէ: Կալյուսկին ևս իրեն մեղավոր չի ճանաչում մեղսագրվող հանցանքում:

Բոգդան Կալյուսկու նկատմամբ դատարանի որոշման նկարագրական մասում նշվում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ հարուցված քրեական գործի և միջազգային հետախուզման մասին, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը հիմնավորվում է ՀՀ-ում հարուցված վերոնշյալ քրեական գործով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգված է, որ միջազգային հետախուզման հիմնավորմամբ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին կարող է արտահանձնվել Ռուսաստանի Դաշնությանը:

Հաշվի առնելով ՌԴ քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները և բռնությունները, այդ թվում՝ ՌԴ քրեակատաորղական հիմնարկներում նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերը և ակնհայտ համարելով ՌԴ կողմից Բ. Կալյուսկու (Մ. Բայդակի) նկատմամբ հարուցված քրեական հետապնդման քաղաքական ենթատեքստը՝  գտնում ենք որ ՀՀ իշխանությունների կողմից Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկու (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) հնարավոր արտահանձնումը Ռուսաստանի Դաշնությանը կհանգեցնի ՀՀ իշխանությունների կողմից նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտմանը:

Ելնելով վերը շարադրածից՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ զերծ մնալ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկուն Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու որևէ մտադրությունից, անհապաղ դադարեցնել նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը և թույլատրել նրա անարգել ելքը ՀՀ տարածքից՝ երրորդ երկիր:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հայտարարությանը միացել են

Ղազախստանի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության միջազգային բյուրո

Բարիս Զվոզսկաուի Բելառուսի Մարդու իրավունքների տուն

Իրավական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (Ղազախստան)

«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ (Հայաստան)

Ադրբեջանի մարդու իրավունքների կենտրոն

Պրոմո ԼԵՔՍ (Մոլդովա)

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (Հայաստան)