Թուրքիան փորձում է ավարտին հասցնել ԻԼԻՊ-ի սկսած եզդիների ցեղասպանությունը․ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատապարտել է իրաքյան եզդի զինյալների հրամանատարի սպանությունը, հայտնում է քրդական Rudaw լրատվական գործակալությունը։

Թվիթերում հրապարակված կուսակցության հայտարարության մեջ ասվում է. «Մենք խստորեն դատապարտում ենք Շինգալի Դեմոկրատական Ինքնավար վարչակազմի համանախագահ Մերվան Բեդելի սպանությունը և հարցնում ենք՝ ինչպե՞ս է Թուրքիայի կառավարությունը բացատրում Շինգալում եզդի խաղաղ բնակիչների ռմբակոծումը։ Մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից եզդիներին ցեղասպանության ենթարկելու փորձեր, որոնք սկսվել են ԻԼԻՊ-ի կողմից»:

Շինգալի դիմադրության ուժերի հրամանատար Մարվան Բադալ Հաջին սպանվել է դեկտեմբերի 7-ին, երբ թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքի Շինգալ շրջանի Խանասոր քաղաքում հարվածել է նրա մեքենային։ Մարուան Բադալի սպանությունը զայրույթ է առաջացրել եզդիների շրջանում։

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Շինգալի դիմադրության ուժերը համարում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղ։

Տաթև Ֆռանգյան