Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
Քաղաքականություն
08.12.2021 | 16:56Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն:
Այցի շրջանակում մասնավորապես նախատեսվում է նախագահ Սարգսյանի հանդիպումը Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
Հանդիպման օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային իրադարձությունների համապատկերում:
Դոհայի միջազգային օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել են Կատարի պետնախարար Համադ բեն Աբդուլազիզ Ալ Քուվարին, պաշտոնատար այլ անձինք: