Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին գործուղում է կառավարություն, իսկ Արմեն Սարգսյանն աշխատող չունի. ՀԺ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀԺ»-ինհայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի որոշ քաղծառայողների այս օրերին գործուղում է կառավարության աշխատակազմ: Գործընթացը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով:

 «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն ԱԺ-ում ընդունվել են մարտի 23-ին: Օրենքով նախատեսվում է, որ մինչև հուլիսի 1-ը ՀՀ նախագահի աշխատակազմի քաղծառայողները կարող են առանց մրցույթի շարունակել աշխատել վարչապետի աշխատակազմում՝ զբաղեցնելով նույն խմբի պաշտոններ:

Այս պարագայում վերջնահաշվարկ չի կատարվում, ստաժը չի ընդհատվում, աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, եթե պարտականությունների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

Երեկ Սերժ Սարգսյանը մինչ իր լիազորությունների ավարտը աշխատանքից ազատել էր իր խոսնակին, օգնականներին, խորհրդականներին:

Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ աշխատակազմին ասել են՝ գնալ տուն և սպասել:

Իսկ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն առանց աշխատակազմի է: Երեկվանից նա տեղակայվել է Մաշտոցի 47 հասցեում՝ կառավարության ընդունելությունների նախկին տանը: Երեկվա դրությամբ ՀՀ նախագահը ոչ խոսնակ ուներ, ոչ խորհրդական, ոչ աշխատակազմի ղեկավար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: