Ադրբեջանի և Իրանի պետական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանա-իրանական պետական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը։

Նշվում է, որ այսօր ժամը 16։00-ի սահմաններում Յարդիմլիի շրջանի Դաշքենտ գյուղի մոտակայքում գտնվող «Գյոյթեփե» սահմանային հենակետի մոտ սահմանապահները նկատել են երկու անհայտ անձի, որոնք փորձել են հատել պետական սահմանն ու ներխուժել Ադրբեջանի տարածք։ Սահմանապահները օդ նախազգուշական կրակոցներ են արձակել, սակայն սահմանախախտները կրակ են բացել հրազենից, թողել երկու փաթեթ և փորձել դեպքի վայրից փախչել։

Ադրբեջանցի սահմանապահները սահմանախախտների դեմ զենք են կիրառել և վնասազերծել նրանցից մեկին։ Ձեռնարկվում են միջացառումներ՝ սահմանախախտի ինքնությունը պարզելու համար։

Մյուս սահմանախախտի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Էմմա Չոբանյան