2019-ի հունիսի առաջարկների մեջ նորություն չի եղել․ հայտնի կարգավորման տարբերակն էր՝ փուլային․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշեց, որ ռուսական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի հարցի կարգավորման վերջին առաջարկությունը խմբագրված տարբերակով կողմերին ներկայացվել է 2019 թվականի ամռանը, այնինչ ՀՀ իշխանությունները հերքում էին ՌԴ ԱԳ նախարար Լավրովին, ով ասում էր, որ բանակցային սեղանին փուլային տարբերակն է։

Ալեն Սիմոնյանը հարցին չպատասխանեց, փոխարենն արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Վարչապետը ճիշտ է ասել, որ 2019 թվականի հունիսին որևէ փոփոխություն չի եղել բանակցային պրոցեսում, որովհետև 2019-ի հունիսի առաջարկների մեջ որևէ նորություն չի եղել։ Հայտնի կարգավորման տարբերակն է, որի մասին ՌԴ նախագահն էլ, արտգործնախարարն էլ խոսել են։ Փուլային՝ սկզբից հինգ, հետո երկու շրջանը վերադարձնելը՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման, չգիտե՞ք։ Հիմա մտածում եք՝ ինչ սկանդալային բան կասեմ, որ ասեք՝ դուք լարում եք հայ-ռուսական հարաբերությունները։ Սկանդալային բան չեմ ասի, ուղղակի կրկնում եմ շատ հանրահայտ բաներ։ Դա նաև հրապարակել է Մինսկի խմբի ռուսական համանախագահողը։ Կարող ենք դա կոչել արդեն հայտնի կարգավորման ռուսական տարբերակը, հենց իրենք են այդպես կոչում, ՌԴ նախագահն է այդ մասին խոսել, որ ռուսական առաջարկներ են, որն ընդունվել են ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից։ Բառացի մեջբերեմ՝ 7 շրջանների վերադարձ՝ կարգավիճակի հարցի հստակեցման հետաձգմամբ։ Սա է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում: