Ինչո՞ւ էիք հասարակությունից թաքցնում բանակցային գործընթացը շուրջ 3 տարի․ Խամոյանը՝ Սիմոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

«Ռուս լրագրողների հետ հանդիպմանը մի դիտարկում արեցիք՝ ասելով, որ Հայաստանում կա տարածված կարծիք, որ Ռուսաստանն է Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ հետաքրքիր է՝ դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Ագնեսա Խամոյանը և հիշեցրեց, որ այդ հարցազրույցից հետո ՌԴ ԱԳՆ-ն Ալեն Սիմոնյանին մեղադրեց երևակայությանը զարկ տալու մեջ:

Խամոյանը նաև խնդրեց պարզաբանել, թե Ալեն Սիմոնյանը ի՞նչ է ակնարկել «Լավրովյան պլան» ասելով՝ բերելով ՌԴ ԱԳՆ հայտարարության այն դրույթը, ըստ որի՝ ՌԴ-ն բանակցային մանրամասներ էր ներկայացրել, որ վերջին փաթեթը խմբագրված տարբերակով կողմերին էր ներիկայացվել 2019 թվականի ամռանը:

«Կարծում եմ, որ ամեն ինչ ասված է և յուրաքանչյուր քաղաքացի, որը տիրապետում է ռուսաց լեզվին, շատ լավ հասկանում է, թե ես ինչ եմ ասել, ես որևիցե նոր բան չեմ ասել, և ավելացնելու բան չունեմ»,- պատասխանեց Սիմոնյանը և խնդրեց հարցեր տալուց անձնական գնահատականը իջեցնել և հարցն ավելի բովանդակային կլինի, եթե իր անձնական կիսածաղրական գնահատականները քիչ դրվի հարցի մեջ:

«Ձեր դաստիարակչական դիտարկումների մասով ուզում եմ հիշեցնել, որ դուք եք ԱԺ նախագահը, և դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություններ արել և մեր ռազմավարական դաշնակցին մեղադրանքներ հնչեցրել»,- արձագանքեց Խամոյանը և կրկնեց հարցը, թե ի՞նչ բանակցային նրբությունների է տիրապետում Աժ նախագահը, քանի որ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ վերջին խմբագրված տարբերակը ներկայացվել է 2019թ.-ին, և Ալեն Սիմոնյանը և իր ղեկավարը հայտարարում էին, թե բանակցային գործընթացում որևէ նորություն չկա և հերքում էին Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ սեղանին լուծման փուլային տարբերակն է:

«Հայտարարությունը սկանդալային է միգուցե ձեզ համար, բայց հայկական հանրության համար որևիցե սկանդալային բան չկա, այդտեղ և որևիցե նոր բան չկա, խորհուրդ կտամ ռուսաց լեզվի լավ մասնագետի հետ այդ տեսանյութը նորից դիտեք և հաջորդ նիստին բարձրացրեք այդ հարցը»,-պատասխանեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: