Տեքստ գրեք, Քոչարյանին կոչ արեք՝ Ադրբեջանի իշխանությունների հետ չհամագործակցել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
17.11.2026 | 17:17
«Վերահաստատեցինք՝ համեղ ծիրանները հայկական են»․ դեպի ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանումն աճում է․ Միրզոյանը հանդիպել է Մաթա Կոսի հետ
17.11.2026 | 17:07
Հայաստանի Մ-17 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:00
Երևանի փողոցներում լքված գույքը կտեղափոխվի հատուկ տարածք․ սեփականատերերին 6 ամիս ժամանակ կտրվի՝ այն հետ պահանջելու համար
17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պարոն Վարդևանյան, ձեր համար թեթև պատմական ակնարկ անեմ, որ մարտի մեկի դեպքերից հետո ԱԺ չորս պատգամավորներ կալանավորված են եղել։ Էլ չասած, որ հոկտեմբերի 27-ին պատգամավորներն ԱԺ նիստերի դահլիճում սպանվում էին, ոչ թե կալանավորված էին: Երկուսն էլ ձեր քաղաքական առաջնորդի նախագահության տարիներին էին»,- ԱԺ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի դիտարկմանը, թե չորս ընդդիմադիր պատգամավորի կալանավորված լինելն ամենամեծ անարգանքն է պետական ինստիտուտների հանդեպ:

«Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկին, որը վերաբերում էր սահմանազատման-սահմանագծման մասին ԱԺ հայտարարություն ընդունելուն, Վահագն Ալեքսանյանը դիմեց համահեղինակներ Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին՝ նշելով. «Հայտարարության մեջ դուք կառավարությանը կոչ եք անում ժողովրդի թիկունքում քայլեր չանել․․․ Առաջարկում եմ տեքստ գրել, որով Ռոբերտ Քոչարյանին կոչ կանեք, օրինակ, Ադրբեջանի իշխանությունների հետ չգործակցել, ՀՀ շահերի դեմ ոչինչ չանել։ Ավելացրեք այդ հայտարարությանը, և ես երկու ձեռքով կողմ կքվեարկեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում: