Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին
Քաղաքականություն
07.12.2021 | 12:25Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում առկա ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին: Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները: