Ստամբուլի հայկական եկեղեցու պարսպին պարած երեք երիտասարդներին սպառնում է 1 տարվա ազատազրկում

Լուրեր

11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պարսպի վրա 2021 թվականի հուլիսին պարած երեք երիտասարդների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, գրում է Bianet-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազության հրապարակած մեղադրական եզրակացության համաձայն՝ ամբաստանյալներ Յ․Օզանջանին, Յունուս Էմրե Ու․-ին և Օմեր Ֆարուք Ա․-ին սպառնում է մեկ տարվա ազատազրկում՝ «հասարակության մի հատվածի կրոնական արժեքները հանրային կերպով նվաստացենլու համար»։

Մեղադրական եզրակացության մեջ նաև նշվում է, որ ամբաստանյալները դեպքի օրը մեքենայով եղել են եկեղեցու դիմաց։ Յ․Օզանջանը մեքենայով երաժշտություն է միացրել, մյուս երկուսը բարձրացրել են եկեղեցու մուտքի դարպասին, որտեղ խաչ է տեղադրված, և սկսել պարել։

Նշվում է նաև, որ այս արարքը սոցցանցերում քաղաքացիների քննադատությունն է առաջացրել։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ամբաստանյալները ցուցմունքներում ընդունել են իրենց մեղքը՝ նշելով, որ հանցավոր մտադրությամբ չեն գործել։

Նշվում է նաև, որ ամբաստանյալների գործողությունները հաստատվել են ականատեսների վկայություններով ու տեսախցիկների ձայնագրություններով։ Ասվում է, որ եկեղեցու պատին բարձրանալն ու հրապարակավ պարելը «նվաստացրել է հասարակության մի հատվածի կողմից ընդունված կրոնական արժեքները և խախտել հանրային խաղաղությունը»։

Մեղադրյալները Ստամբուլի Անադոլու 27-րդ առաջին ատյանի քրեական դատարանի առաջ են կանգնելու առաջիկա օրերին։

Էմմա Չոբանյան