ԱՀԿ-ից պատմել են, թե ինչպես է COVID-19-ն ընթանում «օմիկրոն» շտամով վարակվածների մոտ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Հիմքեր կան ենթադրելու, որ կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամով վարակված հիվանդների մոտ COVID-19-ն ավելի թեթև ընթացք է ունենում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովեն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ նոր շտամից մահվան դեպքեր դեռևս չեն գրանցվել։

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր վարակվել են «օմիկրոն» շտամով, հակված են ավելի հեշտությամբ տանել հիվանդությունը, բայց դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Վան Կերխովեն CBS-ի եթերում:

Նա բացատրել է, որ դա կարող է պայմանավորված լինել հիվանդների վարակման վաղ փուլով:

«Կարող է մի քանի շաբաթ տևել, մինչև մենք իսկապես հասկանանք, թե այդ անհատներից (նոր շտամով վարակված) քանիսի մոտ կզարգանա լուրջ հիվանդություն»,- նշել է փորձագետը։

Վան Կերխովեն կարծում է, որ ավելի մեծ թվով հոսպիտալացումները կարող են հանգեցնել մահացության աճի։

«Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա աշխարհով մեկ «դելտայի» տարածման՝ առանց այն էլ բարդ իրավիճակի ֆոնին»,- եզրափակել է փորձագետը՝ ընդգծելով վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումների կարևորությունը։

Տաթև Ֆռանգյան