Դատարանը ոստիկանությանը պարտավորեցրել է 200,000 դրամ փոխհատուցում տրամադրել անհիմն բերման ենթարկված քաղաքացուն․ ՀՔԱՎ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վարչական դատարանը մասնակի բավարարել է 2018 թ․ ապրիլյան ցույցերի մասնակից Սարգիս Պողոսյանի հայցը և Ոստիկանությանը պարտավորեցրել փոխհատուցել նրան բերման ենթարկելու՝ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պատճառված վնասը․ տեղեկացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից։

Սարգիս Պողոսյանի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱՎ-ն ստանձնել էր դեռևս 2018 թ․-ից, երբ Ս․ Պողոսյանին բերման են ենթարկել։ ՀՔԱՎ իրավաբան Անի Չատինյանը նախ որպես փաստաբան մասնակցել է վարչական վարույթին, ապա 2018 թ․ ապրիլի 19-ին հայց է ներկայացրել դատարան՝ ոչ իրավաչափ ճանաչելու Ս․ Պողոսյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում պահելու՝ ոստիկանության գործողությունները։ Դատարանը բավարարել է պահանջը։ Ինչից հետո՝ 2019 թ․ սեպտեմբերի 20-ին, ոչ իրավաչափ գործողությամբ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով դիմել են Ոստիկանություն։ Ոստիկանությունը մերժել է պահանջը՝ առանց հիմնավորումներ ներկայացնելու։ Սարգիս Պողոսյանը ՀՔԱՎ փաստաբան Անի Չատինյանի աջակցությամբ Ոստիկանությունից 400.000 ՀՀ դրամ փոխհատուցում ստանալու պահանջով հայց է ներկայացրել դատարան։

Այս դեպքը այն եզակիներից է, երբ կարող ենք ասել, որ վերականգնված է անձի խախտված իրավունքը։ Ներկայացվող գործում ունենք ոստիկանության դեմ բավարարված երկու վճիռ, ինչը ևս պրակտիկայում հազվադեպ է հանդիպում։ Այսպիսով՝ մարդու խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ձեռնարկած գործողությունները հաջողությամբ են ավարտվել։ Մարդու իրավունքի տեսանկյունից կարևոր է ոչ միայն խախտված իրավունքի վերականգնմանը հասնելը, կամ խախտման փաստի ճանաչումը, այլև մարդու իրավունքի խախտման հիմքով բարոյական, ոչ նյութական վնասի փոխահատուցումը, առանց որի՝ մարդու խախտված իրավունքը ամբողջական վերականգնված համարել չի կարելի։ Սա այն նպատակն էր, որին հետամուտ էր ՀՔԱՎ-ը այս գործի շրջանակում։