Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ ՀՀ ՄԻՊ

Լուրեր

11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
Բոլորը

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Դիտավորությամբ զրկանքներ են պատճառում մարդկանց:

Պետք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպեսզի արդյունավետ պայքարենք խնդիրների դեմ:

Ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր պահվածքով ամեն օր ոտնահարվում են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող պարզ, սովորական մարդկանց իրավունքները:

Ուստի, նրանք պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհերից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի:

Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ դելիմատացիայի ու դեմարկացիայի արդյունքում:

Պարզապես պետք է հրատապ վերականգնենք մարդկանց բնականոն, նորմալ կյանքը՝ առանց այդ կյանքը խաթարող տեխնիկայի ու զինված ծառայողների, որ թույլ չտանք ադրբեջանական հիմքեր չունեցող արարքների պատճառով մարդիկ շարունակեն զրկանքներ կրել: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:

Առավել ևս՝ սա ամբողջությամբ բխում է միջազգային (ԵԱՀԿ, ՄԱԿ և այլն) պահանջներից:

Հարկ ենք համարում հատուկ նշել, որ Պաշտպանի աշխատակազմն անձամբ է տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, Ոստիկանության ծառայողները կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհներն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար:

Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է:

Հ.Գ. Արձանագրված ամեն անհատական գործով կաշխատենք պետական մարմինների հետ ու նաև միջազգային կառույցներին ուղղված հատուկ զեկույցներով կշարունակենք հիմնավորել՝ ապառազմականացված գոտու անհրաժեշտությունը»,- գրել է Թաթոյանը: