Մի ոստիկան ու մի աղջիկ Արա Գեղեցիկի, Տորք Անգեղի ու Փոքր Մհերի հետ պայքարում են վիշապների դեմ․ հայ գրականության նոր փորձը՝ ֆենթեզի ժանրում

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Ոստիկանության մի կապիտան Արա Գեղեցիկի, Տորք Անգեղի, Փոքր Մհերի, Հայկ Նահապետի հետ Միջնաբերդ անունով քաղաքը փրկելու գործ է բռնել, պատմությանը խառնված են նաև ուժային կառույցում պրակտիկա անցնող մի աղջիկ ու վիշապներ։ Հայկական էթնիկ-ֆենթեզի «Միջնաբերդյան պատմություններ․ Ագռավի քարը» գիրքն արդեն վաճառքում է, Factor.am-ը զրուցել է գրքի հեղինակ Հայկ Հովյանի հետ՝ բացահայտելու համար քառագագաթ Արագածի խառնարանում «վեր խոյացող երբեմնի հռչակավոր բնակավայրի» շուրջ պտտվող նոր Տիեզերքը, որին հայկական էթնիկ ֆենթեզի են ասում։ Ստորև ներկայացնում ենք հեղինակի մտորումները իր ստեղծագործության ու այս ժանրի շուրջ։

Հայ նոր գրականության մեջ ֆենթեզի մտցնելու փորձը և էթնիկ առասպելաբանությունը

Մեր առասպելաբանությունն ու միֆերը շատ հետաքրքիր են, ինձ թվում է՝ առանձնապես ոչ մի բանով չեն էլ զիջում սկանդինավյանին կամ կելտականին․ մենք նրանցից շուտ ենք գրականություն ունեցել, մեզ մոտ էլ բավականին լավ նկարագրված կերպարներ կան, պարզապես մարտուցման խնդիր կա։ Այս շարքն իմ կողմից մի համեստ փորձ է՝ մեր ունեցած միֆական կերպարներով պատմել ժամանակակից պատմություն, որն ավելի համահունչ է աշխարհի մասին պատանիների պատկերացումներին։

«Դասական ֆենթեզի» ասվածն ավելի շատ հենց այդ միֆոլոգիայի վրա էլ հիմնվում է․ «էթնիկ ֆենթեզի» ասվածը հենց միֆոլոգիա է՝ Մարվելը, Թորը, Լոկին․ նույնը վերաբերում է նաև Թոլքինի ժառանգությանը։

Գրքում սիրելի հերոսս Աժդահակն է։ Հարցնում եք՝ ինչո՞ւ եմ սիրում նրան, ում վերջում, ամենայն հավանականությամբ, սպանելու են։ Չգիտեմ՝ կսպանեն, թե չեն սպանի։

Իմ կարծիքով՝ իր վիզուալն ամենահաջողն է ստացվել, իր կերպարի վրա ամենաշատն ենք աշխատել՝ չնայած այս գրքի մեջ համարյա չի երևում։ Սա ամենահետաքրքիր կերպարն է, որին ինձ էլ հետաքրքիր կլինի բացահայտել։ Մյուսների դեպքում ինչ-որ պատկերացում ունենք կերպարի մասին, իսկ Աժդահակին որոշել եմ իմ ուզած ուղով տանել։

Դիցաբանական հերոսները և ժամանակակիցների արձագանքը

Ավագները կարող էին ասել՝ ի՞նչ գործ ունեք՝ էս կերպարներին կպնում եք, կամ օրինակ՝ ինչո՞ւ Ագռավի քար, եթե մեր էպոսում Ագռավաքար է։ Սա զուգահեռ իրականություն է, ու նպատակն այն է, որ մեր ունեցած իրականության հետ այն շատ չասոցացվի, բայց ինչ-որ հղումներ լինեն։ Սա զուգահեռ Տիեզերք է, որը պետք է նոր մատուցմամբ փոխանցել։ Բարդ է այսօրվա դեռահասին, օրինակ՝ Տորքի պատմությունը բացատրելը․ փորձը դա է՝ պատմություն պատմել՝ օգտագործելով արդեն ունեցածը՝ սկսած դպրոցական դասագրքերում եղածից մինչև Խորենացու «Հայոց պատմություն»։
Իմ կարծիքով՝ սերունդն այդ գրքերը կարդալու խնդիր ունի, իսկ գրողներն՝ այդ կերպարներին նորովի ներկայացնելու։ Արևմուտքում ֆենթեզի ժանրի զարգացումն էլ է նույն ուղով ընթացել․  Թոլքինը «Մատանիների տիրակալը» գրել է այն ժամանկ, երբ Անգլիայում խզում կար երիտասարդ սերնդի և հին գրականության մեջ․ չէին կարդում։ Սրանով ես չեմ համեմատում այս գիրքն ու «Մատանիների տիրակալը», այլ նշում, որ էպոսը, ավանդազրույցներն ավելի ժամանակակից ու մատչելի ձևով կարելի է ներկայացնել և հաջողել։

Զուգահեռ Տիեզերքի Միջնաբերդի ու իրական Հայաստանի հնարավոր կապը

Միջնաբերդ անվան հետ կապված՝ ուսանող տարիքում աշխարհաքաղաքականության վերաբերյալ մի գիրք էի կարդում, Հայաստանի նկարագրություն կար՝ «Հայաստանը նման է լեռնային միջնաբերդի, որը 4 կողմից թշնամիներով է շրջապատված»։ Շատ էի տպավորվել Հայաստանը միջնաբերդի հետ համեմատելուց, որոշեցի, որ իմ հնարած քաղաքի անունը հենց Միջնաբերդ պիտի լինի։ Եթե նկատել եք, գրքի մեջ ոչ մի տեղ «Հայաստան» բառը չեմ օգտագործել․ ուզում էի անալոգիա լինի Հայաստանի հետ, որ ամեն հայ կարդացող էլ կարողանա գտնել Հայաստանը, բայց քանի որ սա ֆենթեզի է, չուզեցի կապել աշխարահագրական որևէ տեղանքի հետ։

Ֆենթեզիի կանոնները և Տիեզերքն ընդլայնելու փորձը

Հայաստանում  ֆենթեզին շատ մարդիկ ցածր տիպի գրականություն են համարում։ Ընդհանրապես համաձայն չեմ․ իմ կարծիքով՝ նոր, գոյություն չունեցող աշխարհ ստեղծելն ավելի բարդ է, քան արդեն եղածի հետ աշխատելը։ Բացի այդ՝ սա հստակ կանոններ ունեցող ժանր է, ու պիտի փորձես հետևել դրանց։ Հիմա այս պատուհանից վիշապ տեսնելը օրինաչափ չէ, իսկ ֆենթեզիի աշխարհում է․ տեղի ունեցող անհավանական պրոցեսները, գոյություն չունեցող ռասաներն այդ աշխարհում օրենք են, այլ ոչ՝ օրենքից շեղում։

Ես հիմա, ճիշտն ասած, այս նույն Տիեզերքից մի ուրիշ գրքի վրա եմ աշխատում, առաջին սևագիրն արդեն կա, հետո նորից կանդրադառնամ այս պատմությանը։ Այժմ նպատակն այս Տիեզերքը մեծացնելն է։

Տիեզերք, որի դռները բաց են

Նույնիսկ եթե կլինեն հետազոտողներ, որոնք այս Տիեզերքում կուզեն ստեղծագործել, սիրով կհամագործակցեմ։ Չէ՛, «հեղինակային խանդ» չունեմ․ այս ամենի լինելն ավելի կարևոր է, քան, որ դա ես անեմ։ Ընդհակառակը, հասկանում եմ, որ մենակ անել չեմ կարող և մի քանի հոգու հետ այս թեմայով խոսել եմ։ Բնականաբար, ողնաշարը մշակված պետք է լինի, բայց եթե կուզեն տիեզերքի մեջ մի բան էլ ավելացնել, կհամագործակցեմ։ Դժվար է մեծ ճանապարհը մենակ գնալը, մեծ աշխարհները միայնակ ստեղծելը։ Ժանրի հետ կապված բաց տեղ կա մեր գրականության մեջ, չգիտեմ՝ ինչու չի եղել, բայց հաստատ ոչ այն պատճառով, որ չենք սիրում․ Օրինակ՝ «Գահերի խաղը» սիրում են մեզ մոտ։

Գիրք գրելու քաջությունն ու հաջողությունը

Մարդ պիտի իր մտքերը գրելու համարձակություն ունենա․ դու գրել ես, քեզ դուր է գալիս, փորձի՛ր։ Չեմ հասկանում ստեղծագործողներին, որոնք այս ժանրում գրված գործերը չեն հրապարակում։ Գրականության մեջ էլ է պետք քաջություն դրսևորել․ կյանքը ցույց է տալիս, որ ռիսկովներն են հաջողում։ Հաջողությունը երգելու, նկարելու, գրելու, ֆուտբոլ խաղալու հանդգնություն ունեցողներին է ժպտում․ ոչ մեկ քեզ «պատյանիցդ» չի գալու և հանի։ Միայն այս գրքի հրապարակվելն արդեն ինձ գոհացնում է, բայց հայաստանյան շուկան շատ փոքր է, 500 օրինակ ունեցող գիրքն արդեն բեսթսելլեր է, իսկ հաջողություն սա համարել չի կարելի։
Իսկ ո՞րն է հաջողությունը․ ես մտածում եմ, որ պիտի փորձ արվի Սփյուռքի, պատանիների շարքում էլ տարածել։ Իրականում, Հայաստանում հաջողած կարելի է համարել գրքերը, որոնք մեծ հաշվով, այսպես ասած, «սոցիալ-տրագեդիայի մեջ են»։
Ես չգիտեմ՝ դա նույն մեր սփյուռքահային հետաքրքիր է, թե չէ։ Իմ ասելիքը հենց այն է, որ դեռահասները, որոնք գրականության հանդեպ սեր ունեն, իրենց հարմար ու հաճելի մոտեցմամբ կարդան մերը, նրանց ցույց տանք՝ ով է Արա Գեղեցիկը կամ ինչ է վիշապը։

Զրույցը վարել է Անահիտ Հակոբյանը։