Արժութային ճգնաժամի իրավիճակում Թուրքիայի ընդդիմությունը հորդորել է սուպերմարկետներին 10 հիմնական ապրանքները չթանկացնել

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը սուպերմարկետներին հորդորել է չբարձրացնել 10 հիմնական ապրանքների գները՝ նշելով, որ իրենց կուսակցությունը կփոխհատուցի ֆինանսական կորուստները՝ հաջորդ ընտրություններում իշխանության գալու դեպքում, գրում է Duvar-ը։

Կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն սուպերմարկետների սեփականատերերին ուղղված իր նամակը հրապարակել է սոցիալական ցանցերի իր էջերում։

«Ինչպես խոստացել եմ՝ կիսվում եմ նամակով՝ ուղղված սուպերմարկետների սեփականատերերին և ղեկավարներին։ Մենք կփոխհատուցենք այն ֆինանսական կորուստները, որոնք կպատճառի այս զոհաբերությունը, որը ես խնդրում եմ ձեզանից»,- գրել է Քըլըչդարօղլուն իր նամակում։

Նա նշել է այն 10-ը հիմնական ապրանքները, որոնք անվանել է կենսական ապրանքներ․ ալյուր, ձեթ, կաթ, ցորեն, մակարոնեղեն, ոսպ, պանիր, ձու, աղ և բանջարեղեն՝ կախված եղանակից։

Թուրքիայում արժույթի ճգնաժամի ֆոնին սպասվում է, որ գների նոր բարձրացումն ավելի ցավոտ է լինելու։ Ազգային արժույթի արժեզրկումից տուժում են ոչ միայն ցածր եկամուտ ունեցող ընտանիքները, այլև միջին խավը:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ, հրաժարվելով լիրայի անկման համար պատասխանատվություն կրելուց, անցյալ շաբաթ ասել էր, որ երկիրը գտնվում է «տնտեսական անկախության պատերազմի մեջ»։

Էմմա Չոբանյան