Կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում․ հիվանդները թեթև ախտանշաններ ունեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Իսպանիայում, ինչպես նաև ԱՄՆ հինգ նահանգներում հայտնաբերվել են «օմիկրոն» շտամի առաջին դեպքերը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Մադրիդում «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է պատվաստված անձի մոտ, որը չի մեկնել ռիսկային երկրներ: Նմանատիպ ևս երկու դեպք է հայտնաբերվել։ Մադրիդում 62-ամյա տղամարդը, որը նոյեմբերի 29-ից թեթև ախտանիշներ է ունեցել, գտնվում է տանը՝ մեկուսացման մեջ, մարդիկ, ում հետ նա շփվել է, ևս մեկուսացված են։ Մյուս դեպքերում նույնպես վարակվածներն ունեցել են միայն թեթև ախտանիշներ և չեն մեկնել ռիսկային երկրներ։

Բացի այդ, «օմիկրոնի» դեպքեր են գրանցվել Նյու Յորքում, Քալիֆորնիայում, Կոլորադոյում, Մինեսոտայում և Հավայան կղզիներում: Մասնավորապես, Նյու Յորքում հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման հինգ դեպք։ Քալիֆորնիա, Կոլորադո և Մինեսոտա նահանգները ևս հայտնել են «օմիկրոն» շտամով վարակման դեպքերի մասին այն մարդկանց շրջանում, որոնք լիարժեք պատվաստված են եղել և ունեցել են թեթև ախտանշաններ։

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտնել է, որ Ֆրանսիայում ևս արձանագրվել են COVID-19-ի «օմիկրոն» շտամով վարակման դեպքեր։

«Ինը դեպք հաստատվել է հինգ տարբեր շրջաններում»,- ասել է Վերանը Franceinfo ռադիոկայանի եթերում։

ABC-ի հաղորդմամբ էլ՝ COVID-19 վիրուսի «օմիկրոն» շտամը հասել է նաև Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերա և հայտնաբերվել լիարժեք պատվաստված անձի մոտ, որը չի մեկնել արտերկիր: Միևնույն ժամանակ, երկրի Նոր Հարավային Ուելս նահանգի առողջապահության նախարար Բրեդ Հազարդն ասել է, որ ոչ մի նշան չկա, որ «օմիկրոն» շտամն ավելի վտանգավոր է, քան COVID-19-ի այլ շտամները:

«Մենք չենք տեսնում մարդկանց, որոնք շտապում են հիվանդանոցներ, և դա լավ է»,- հայտարարել է պաշտոնյան:

Նրա խոսքով՝ «օմիկրոնով» վարակվածները կա՛մ որևէ ախտանիշ չունեն, կա՛մ դրանք «շատ թեթև են»։

Տաթև Ֆռանգյան