Բայրամովը կրկին պնդել է, թե ԼՂ հակամարտությունն ավարտված է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում ունեցած ելույթում կրկին հայտարարել է, թե «ԼՂ հակամարտությունն ավարտված է»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուրջ 30 տարի անց ավարտվել է։ Ադրբեջանը սկսել է «ազատագրված» տարածքների վերակառուցումը»,- հայտարարել է Բայրամովը՝ նշելով, որ Բաքուն պետական բյուջեի հաշվին վերականգնում է ենթակառուվածները, մայրուղիներ ու օդանավակայաններ է կառուցում, վերականգնում է կրոնական ու մշակութային կառույցները։

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն ու իր հետկոնֆլիկտային գործիքները կարող են նպաստել այս գործընթացին, սակայն մինչ օրս չեն արձագանքում Ադրբեջանի կոչերին։

«Հակամարտության ավարտը ՀՀ-ի և Ադրբեջանի համար եզակի հնարավորություն է ստեղծել՝ կառուցելու բարիդրացիական ու միջպետական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված տարածքների անփոփոխության վրա»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ ադրբեջանցի նախարարը նշել է, թե այն կարող է ծառայել տարածաշրջանում անշրջելի խաղաղությանը։

««Զանգեզուրի միջանցքի» հնարավորինս արագ շահագործումն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի ու Նախիջևանի միջև քաղաքացիական անձանց, ավտոմեքենաների ու բեռների անարգել տեղաշարժի համար, այն նաև այն կվերաբացի տրանսպորտային հաղորդակցությունները Ադրբեջանի ու Հայաստանի միջև և այդպիսով կծառայի անշրջելի խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է Բայրամովը։

Տաթև Ֆռանգյան