Թուրքիայում արժութային ճգնաժամի ֆոնին ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայում լիրայի արժեզրկման և տնտեսական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել ֆինանսների և գանձապետարանի նախարար Լյութֆի Էլվանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Էլվանին փոխարինելու է նրա տեղակալ Նուրեդդին Նեբաթին։

Վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անուղղակի քննադատել էր Էլվանին, որը, ըստ տեղեկությունների, դեմ էր նրա ցածր տոկոսադրույքի քաղաքականությանը, ինչն էլ հանգեցրեց լիրայի փոխարժեքի անկմանը։

Նոյեմբերի 17-ին Էրդողանն ասել էր․ «Ոչ մի վիրավորանք մեր ընկերներին, որոնց հետ մենք միասին քայլել ենք այս պայքարում։ Ես չեմ կարող լինել տոկոսադրույքները պաշտպանողների հետ միասին»։

Նշենք, որ Էլվանը նախորդ տարի նոյեմբերին ֆինանսների նախարարի պաշտոնում փոխարինել էր Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին։ Նրա նշանակումն ընկալվում էր որպես վերադարձ ավանդական տնտեսական քաղաքականությանը։ Սակայն դա երկար չտևեց, քանի որ Կենտրոնական բանկը մարտից հետո դադարեցրեց տոկոսադրույքների բարձրացումը և մինչև սեպտեմբեր անփոփոխ պահեց տոկոսադրույքները։

Արդյունքում, թուրքական լիրան այս տարի ավելի քան 40 տոկոսով արժեզրկվեց։

Էմմա Չաբանյան