WTA-ը չեղարկել է իր բոլոր մրցաշարերը Չինաստանում․ չինացի թենիսիստուհին նախկին վարչապետի կողմից սեռական բռնության մասին սկանդալային հայտարարությունից հետո անհետացել է

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հայտարարել է Չինաստանում իր մրցաշարերն անհապաղ դադարեցնելու մասին։ Պատճառը չինացի թենիսիստուհի Պեն Շուայի ճակատագրի վերաբերյալ մտահոգությունն է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

35-ամյա Շուայը երեք շաբաթ չի երևացել հանրությանն այն բանից հետո, երբ նոյեմբերի սկզբին չինական Weibo սոցիալական ցանցում հայտնել է, որ իրեն ստիպել են սեքսով զբաղվել Չժան Գաոլիի հետ, որը Չինաստանի վարչապետն է եղել 2013-2018 թվականներին: Գաոլին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի մտերիմ ընկերն է, ականավոր կուսակցական գործիչ:

WTA-ի ղեկավար Սթին Սայմոնը հայտարարել է, որ լուրջ կասկածներ ունի, որ Պեն Շուայն ազատ չէ և նրան վախեցնում են:

«Ես չգիտեմ, թե ինչպես մաքուր խղճով կարող եմ խնդրել մարզիկներին՝ մասնակցել այս մրցաշարերին»,- ասել է նա:

WTA-ը բազմիցս կոչ է արել հետաքննել Պեն Շուայիի պնդումները:

Տաթև Ֆռանգյան