ՆԱՏՕ-ն կարող է հավելյալ զորք տեղակայել Լատվիայում

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ն, անհրաժեշտության դեպքում, կարող է Լատվիայում տեղակայել մինչև 40 հազար լրացուցիչ զորակազմ, իսկ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացումից ամենավատն է սպասելի։ Այս մասին Ռիգայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք տեսնում ենք ծանր սպառազինություն, հրետանի, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պատերազմի համակարգեր: Եվ տասնյակ հազարավոր մարտունակ զորքեր։ Մենք գիտենք Ռուսաստանի գործելակերպը, նա ուժ է կիրառել Եվրոպայի հարեւանների նկատմամբ՝ Վրաստանի, Ուկրաինայի, նրանք զորքեր ունեին Մոլդովայում: Իհարկե, պետք է գնահատել հավանականությունը, որ Ռուսաստանը կրկին ուժ կկիրառի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Լատվիայում ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել  ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի հաստատման նախօրեին, որը չի թարմացվել 2010 թվականից։ Միջոցառման հիմնական հարցերը, սակայն, եղել են Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացումը և ԵՄ երկրների ու Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը։

Տաթև Ֆռանգյան