Ինքը լուռ է, փոխարենն իր ֆիլմն ու արվեստը խոսում են ամբողջ աշխարհում․ Վահրամ Դումանյանն այցելել է Արտավազդ Փելեշյանին

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի հսկա, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ շնորհավորելու և պատվելու Վարպետի վաստակը: Նշենք, որ վերջերս լույս է տեսել նաև Արտավազդ Փելեշյանի՝ մոր հիշատակին նվիրված հուշագրությունը՝ «Դու ֆիլմեր արա՛ ու լռի՛ր» գիրքը:

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Վարպետին Ամստերդամում ստացած համաշխարհային մրցանակի, «Բնություն» ֆիլմի ցուցադրության և լույս ընծայած գրքի կապակցությամբ:

Նախարարն ընդգծել է, որ մեծ հպարտություն է ապրում՝ սեղմելով աշխարհահռչակ արվեստագետի ձեռքը. «Ձեր ստեղծագործություններն արվեստի, գաղափարի, մարդկային մտքի առանձնահատուկ թռիչքներ են. գագաթնակետը «Բնություն» ֆիլմն է, որի պրեմիերային անհամբեր սպասում ենք նաև Հայաստանում»:

Անդրադառնալով «Դու ֆիլմեր արա՛ ու լռի՛ր» գրքին՝ Վահրամ Դումանյանը նկատել է՝ վերնագիրը հենց իր՝ մշակութային հսկա Փելեշյանի բնութագիրն է. ինքը լուռ է, փոխարենն իր ֆիլմն ու արվեստը խոսում են ամբողջ աշխարհում:

Նախարարը Վարպետին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործելու ուժ ու եռանդ և խաղաղ պայմաններ, որպեսզի շարունակվի նրա դպրոցը, զարգանա, նոր ծիլեր ու պտուղներ տա:

Վարպետը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և այդ կերպ ևս իր գործն արժևորելու համար: Նա, վերհիշելով իր վաղ շրջանի գործունեությունը, պատմել է, որ դեռևս համալսարանի ավարտական շրջանում իրեն միանգամից շնորհվել է գեղարվեստական, դոկումենտալ (փաստավավերագրական) և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսորի որակավորում, և միանգամից 3 դիպլոմ է ստացել:

Հանդիպմանը զրուցակիցները խոսել են նաև Փելեշյան ռեժիսորի ֆիլմերի առանձնահատկությունների, գեղարվեստական արժեքի շուրջ՝ հիմնականում անդրադառնալով «Մենք» ֆիլմին:

Եվ ինչպես տեղեկացրել է Վարպետը, այս պահին ևս նրա ստեղծագործական գործունեությունը բուռն ընթացքի մեջ է. նա այժմ գրում է 2 սցենար՝ նախատեսված «Սև և սպիտակ երազներ» ֆիլմի և օպերային բեմադրման համար: