Լավրովը մեկնաբանել է Բահչելիի՝ Էրդողանին նվիրած Թյուրքական աշխարհի քարտեզը

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը տարբեր գույներով ներկել՝ իր ցեղակիցների բնակության տարածքին համապատասխան, այդ գույները կընդգրկեն աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Դևլեթ Բահչելիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նվիրած Թյուրքական աշխարհի քարտեզը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ափսոսանք էր հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որը նվիրել էին Էրդողանին, մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ Ալթայում։

«Ես որևէ վատ բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապերի պահպանման մեջ։ Մենք ևս ունենք մեր ցեղակիցների ու հայրենակիցների նման արեալ, մենք ևս կարող ենք աշխարհի քարտեզը ներկել համապատասխան գույներով՝ դրանց տարբեր երանգավորում տալով։ Դա, իհարկե, առաջին հերթին ամբողջ հետխորհրդային տարածքն է, մեր հայրենակիցների հսկայական թիվը, որոնք ներկայացնում են ԽՍՀՄ ժողովուրդներին, Գերմանիայում ու Եվրոպայի այլ երկրներում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում»,- ասել է Լավրովը Դաշնային խորհրդում ունեցած ելույթում։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին «Թյուրքական աշխարհի» քարտեզն էր նվիրել, որի մեջ մտնում են Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի որոշ տարածքներ:

Էմմա Չոբանյան