15-ամյա դեռահասը կրակ է բացել Միչիգանի դպրոցներից մեկում․ կան զոհեր և վիրավորներ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ԱՄՆ Միչիգան նահանգի՝ Դեթրոյթից հյուսիս գտնվող Օքսֆորդ քաղաքի դպրոցում 15-ամյա դեռահասը կրակ է բացել։ Երեք մարդ մահացել է, ևս ութը, այդ թվում՝ ուսուցիչը, վիրավորվել։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը արձակել է 15-ից 20 կրակոց։ Մահացածները 14-ից 17 տարեկան են։ Տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, այդ թվում՝ 14-ամյա դպրոցականը, որն այժմ թոքերի արհեստական օդափոխության սարքին է միացված։

Ոստիկանությունը հարձակվողին բերման է ենթարկել զանգից հինգ րոպե անց։ Նա հանձնվել է առանց դիմադրության։ Ավելի ուշ պարզվել է, որ տղայի հայրը զենքը գնել է ողբերգությունից մի քանի օր առաջ։ Հարձակումից քիչ առաջ դեռահասը ատրճանակի նկարներ է հրապարակել սոցցանցերում։ Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն։

Միջադեպի մասին հայտնել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։

«Մինչ մենք պարզում ենք կատարվածի մանրամասները, ես սրտանց ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք ապրում են իրենց սիրելիներին կորցնելու աներևակայելի վիշտը»,- ասել է նա։

Հարձակման կապակցությամբ շրջանի իշխանությունները մինչև հաջորդ շաբաթ կփակեն բոլոր դպրոցները։

Տաթև Ֆռանգյան