Թուրքիայի արժութային ճգնաժամի մեղավորն Էրդողանն է, նա է պատասխանատվություն կրում․ Financial Times

Լուրեր

11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է պատասխանատվություն կրում անսովոր արժութային ճգնաժամի համար ֆինանսական շուկաներում։ Այս մասին գրել է Financial Times-ը, որին վկայակոչում է «Ահվալ» գործակալությունը։

Նշվում է, որ ճգնաժամը, որի հետևանքով լիրայի փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ հասել է բոլոր ժամանակների նվազագույնին, ոչ թե տնտեսական հիմք ունի, այլ պայմանավորված է Էրդողանի՝ գնալով ավելի անկանոն որոշումների կայացմամբ և երկրի Կենտրոնական բանկի վրա նրա ունեցած ազդեցությամբ:

«Մինչև նա չփոխի քաղաքականությունը, միակ հարցը, որը ծառացած է Թուրքիայի առաջ՝ երկիր, որը մեծ նորուժ ունի, այն է՝ որքան երկար է մնալու նախագահը և դեռ ինչքան վնաս նա կարող է հասցնել գնալուց առաջ»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ էր գրանցել՝ մեկ դոլարի նկատմամբ հասնելով 13․52-ի։ Այս տարվա ընթացքում կորուստները կազմել են ավել քան 40 տոկոս։

Էրդողանն էլ Թուրքիայի տնտեսական խնդիրների մեղքը բարդում է, այսպես կոչված, տոկոսադրույքների լոբբիի վրա, որը, ըստ նրա, Թուրքիայի տնտեսությունը ձգտում է ծնկի բերել՝ Կենտրոնական բանկին ստիպելով տոկոսադրույքները բարձրացնել։ Բացի այդ, Էրդողանը նաև հրամայել է հետաքննություն սկսել ընկերությունների ու անհատների կողմից լիրայի փոխարժեքի հնարավոր մանիպուլյացիաների հետ կապված։

«Եթե նախագահը շարունակի տոկոսադրույքների իջեցման ծրագիրը, ապա լիրան կնվազի, իսկ գները անխուսափելիորեն կաճեն։ Ընդդիմադիր կուսակցությունները լավատես են, որ Էրդողանն իր իշխանության վերջին տարիներին է և 2023 թվականին նշանակված ընտրությունները վերջ կդնեն արատավոր պարույրին»,- ասվում է հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան