Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչ է կալանավորվել լրտեսության մեղադրանքով

Լուրեր

11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավարություն ու առաջընթաց» (DEVA) կուսակցության համահիմնադիր Մեթին Գյուրջանը ձերբակալվել է քաղաքական ու ռազմական լրտեսության մեղադրանքով, գրում է «Duvar»-ը։

Նոյեմբերի 26-ին Գյուրջանը հայտարարել էր, որ իրեն բերման են ենթարկել ոստիկանություն և խուզարկել Ստամբուլում իր բնակարանը։ Այնուհետև նրան տարել են Անկարայի ոստիկանության հակաահաբեկչական բաժին, որտեղ նրան հարցաքննել են։

Ոստիկանությունում նրան հարցրել են արտասահմանյան լրագրողների, դիվանագետների ու քաղհասարակության այլ ներկայացուցիչների հետ զրույցների բովանդակության մասին։ Գյուրջանը նաև պատասխանել է իր գրած հոդվածների և տարբեր հեռուստածրագրերում հարցազրույցների վերաբերյալ հարցերին։

Նոյեմբերի 29-ին Գյուրջանի գործն ուղարկվել է դատարան, նրան կալանավորելու որոշում է կայացվել։

Մեթին Գյուրջանը Թուրքիայի զինված ուժերի նախկին ծառայող է, ներկայում ռազմական վերլուծաբան և AL-Monitor լրատվականի սյունակագիր, լուսաբանում է բանակում տեղի ունեցող իրադարձությունները։ Նա Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանին օգնել է ստեղծել DEVA կուսակցությունը։

Ընդդիմադիր գործիչը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։

Տեղեկություններ կան նաև, որ մեկ տարի է՝ թուրքական իշխանությունները վերահսկում են Գյուրջանին և գաղտնալսում նրա հեռախոսազանգերը։

Իր հերթին կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը նշել է, որ իրենց կուսակցին մինչև վերջ աջակցելու են, և որ Գյուրջանի աշխատանքները հիմնված են բաց աղբյուրների վրա ու պետական գաղտնիք չեն պարունակում։

Էմմա Չոբանյան