Թուրքիայում ավազե փոթորիկները շղթայական ավտովթարներ են առաջացրել․ կան զոհեր ու վիրավորներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայում ավազե փոթորիկներ են, որոնց հետևանքով մի շարք շրջաններում դժվարացել է երթևեկությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես, հաղորդվում է, որ ավազե փոթորիկ է Քոնյա-Անկարամայուղում։ Այստեղ շղթայական վթար է տեղի ունեցել բազմաթիվ մեքենաների մասնակցությամբ։ Քոնիայում տեսանելիությունը հասել է մեկ մետրի։

Նշվում է, որ փոթորկի հետևանքով բազմաթիվ մեքենաներ ներգրավվել են շղթայական վթարների մեջ, տուժած 8 հոգի տեղափոխվել է Քոնիայի եւ Ջիհանբեյլի հիվանդանոցներ։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։

Քոնյա-Աքսարայ ճանապարհին էլ, ըստ տեղեկությունների, վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։
Ավազե փոթորիկը բազմաթիվ վթարների պատճառ է դարձել նաև Աքսարայ-Ադանա ավտոճանապարհին։ Այստեղ ճանապարհը փակ է։

Նիգդեում էլ մրրիկի պատճառով ժամանակավորապես փակվել են Բոր-Զենգեն և Չուքուրքույու ավտոճանապարհները։ Բոր-Զենգեն ճանապարհին, որտեղ տեսանելիությունը նվազել է, բեռնատար է շրջվել, 6 տրանսպորտային միջոց է բախվել։ Վթարի հետևանքով տուժել է 7 մարդ։

Նշենք, որ Թուրքիայի մի շարք շրջաններում ուժգին քամին բազմաթիվ ավերվածություններ է առաջացրել, հայտարարված է վտանգի բարձր մակարդակ։

ԷմմաՉոբանյան