Պուտինը՝ Ուկրաինա ռուսական զորք մտցնելու և Մոսկվայի կողմից հնարավոր պատասխանների մասին

Լուրեր

11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ուկրաինա ռուսական զորքերի հնարավոր ներխուժման մասին հայտարարությունները, որոնք սկսել են շրջանառվել այս աշնանից, գրում է korrespondent-ը։

Նա հայտարարել է, որ հարցը զորք մտցնելու մեջ չէ, պետք է հարաբերություններ հարթել, և եթե դա հաջողվի, ապա ոչ ոք սպառնալիք չի զգա։

«Տեսե՛ք, Ուկրաինա ռուսական զորքերի հնարավոր մուտքի մասին խոսում էին դեռևս տարեսզկբին․․․ Սակայն, ինչպես տեսնում եք, դա տեղի չունեցավ»,- ասել է նա «Ռուսաստանն է կանչում» ներդրումային ֆորումի ժամանակ։

«Խոսքը ոչ թե այնտեղ զորքեր մտցնել-չմտցնելու, կռվել-չկռվելու, այլ հարաբերությունները բարելավելու մասին է՝ ավելի արդար, կայուն զարգացում ստեղծելու և միջազգային գործունեության բոլոր մասնակիցների անվտանգության շահերը հաշվի առնելու համար։ Եթե մենք անկեղծորեն ձգտենք դրան, այդ դեպքում ոչ ոք որևէ սպառնալիք չի զգա»,- հավելել է Պուտինը։

Նա նաև սպառնացել է պատասխանել Ուկրաինային, եթե հայտնվեն Մոսկվային հարվածով սպառնացող համալիրներ։

«Եթե Ուկրաինայի տարածքում հայտնվեն ինչ-որ հարվածային համակարգեր, որոնց մինչև Մոսկվա թռիչքի ժամանակը կլինի 7-10 ժամ, իսկ հիպերձայնային զենքի տեղակայման դեպքում՝ 5 րոպե․․․ մենք ի՞նչ պետք է անենք։ Մենք այդ ժամանակ ստիպված կլինենք համանման մի բան ստեղծել նրանց նկատմամբ, ովքեր մեզ սպառնում են։ Իսկ մենք կարող ենք դա անել արդեն հիմա»,- ասել է Պուտինը։

Բացի այդ՝ նա հերթական անգամ հայտարարել է ՌԴ սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալու մասին։

«Ռուսաստանի և արևմտյան հանրության, կոլեկտիվ Արևմուտքի հարաբերությունները 1990-ից 2000-ականների սկզբին գործնականում անամպ էին, ՆԱՏՕ-ի ինչի՞ն էր պետք ընդլայնվել մինչև մեր սահմանները։ Լավ՝ ինչո՞ւ, ո՞վ կարող է պատասխանել այս հարցին, խելամիտ պատասխան չկա»,- ասել է Պուտինը։

Տաթև Ֆռանգյան