Բարբադոսը պաշտոնապես դարձել է անկախ պետության

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Բարբադոսը՝ Կարիբյան ծովում կղզի պետությունը, որը պաշտոնապես դեռևս ղեկավարում էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, պաշտոնապես դարձավ հանրապետություն: Գեներալ-նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Սանդրա Մեյսոնը նոյեմբերի 30-ին ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Միջոցառմանը մասնակցել է Ուելսի արքայազն Չարլզը՝ թագուհու պաշտոնական ներկայացուցիչը։

Մայրաքաղաք Բրիջթաունում տեղի ունեցած արարողության ժամանակ բարձրացվել է թագավորական խորհրդանիշը, իսկ տեղական ժամանակով կեսգիշերին Մեյսոնը երդվել է որպես պետության նոր ղեկավար։ Նախկին գեներալ-նահանգապետը  Մեծ Բրիտանիայի թագուհուն երկրի ղեկավար ճանաչելու պաշտոնական մերժման մասին հայտարարել էր 2020 թվականի սեպտեմբերին։

«Ժամանակն է ամբողջությամբ թողնել մեր գաղութային անցյալը»,- հայտարարել է նա:

Նշենք, որ երկրի Սահմանադրությունը նման հնարավորություն ընձեռում էր:

Նախկին գաղութն անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից 1966 թվականին, սակայն թագուհին պաշտոնապես մնում էր պետության ղեկավարը։ Բարբադոսի բնակչությունը կազմում է մոտ 300 հազար մարդ, մինչդեռ շատ բնակիչներ ստրուկների ժառանգներ են, որոնք Աֆրիկայից Կարիբյան ավազան են բերվել Բրիտանական կայսրության հպատակների կողմից։ Ներկայիս քայլը նրանց համար իրականում նշանակում է խզում գաղութային ժառանգությունից։

Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհի Եղիսաբեթ 2-րդը շարունակում է մնալ պետության պաշտոնական ղեկավար 15 երկրներում, այդ թվում՝ Կանադայում և Ավստրալիայում։ Փորձագետների կարծիքով՝ նրա մահը կարող է դրդել նրանցից շատերին՝ հրաժարվել ստատուս քվոյից:

Տաթև Ֆռանգյան