Սամվել Ալեքսանյանի ընտանիքը 30 մլն դրամի նվիրատվություն կանի Երևանին

Լուրեր

22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Խոշոր գործարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս էնդ Հոլդինգ» ընկերությունը Երևանի քաղաքապետարանին 30 մլն դրամի նվիրատվություն է կատարել: Խոսքը, մասնավորապես, քարե և մեղաղյա նստարանների, մոխրամանների, աղբամանների տեղադրման և ճանապարհի բարեկարգման մասին է:

Ուշագրավ է, որ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերության այս նվիրատվությունը,որպես այդպիսին, առաջինը չէ։ Դեռևս 2019 թվականին Ալեքսանյանները քաղաքապետարանին նվիրել էին երեք հատ աղբատար «ԿաՄԱԶ» բեռնատար, ինչը հակակոռուպցիոն կազմակերպությունները գնահատեցին որպես կոռուպցիոն ռիսկի դրսևորում:

2019-ի նվիրատվությունը համընկել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Երևան Սիթի» սուպերմարկետի գլխամասային գրասենյակի հարևանությամբ գտնվող շինության օրինականացման գործընթացին․ կառույցը Ալեքսանյանները կառուցել էին ավելի վաղ, սակայն այն փաստաթղթավորվել էր քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք:

Թե ինչ գործարք է նախորդել կամ հաջորդելու այս տարվա նվիրատվությանը՝ հայտնի չէ:

Նարեկ Կիրակոսյան