Իսկ հասարակության ապատիայից ի՞նչ կմնա, երբ Սերժ Սարգսյանը որոշի, ասենք, հանձնել 5 շրջանները․ Արամ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
Բոլորը

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Factor.am-ի հետ զրույցում բացահայտում է, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, թե եթե Սերժ Սարգսյանը 3-րդ ժամկետի գնա, նրա կյանքը կվերածվի դժոխքի։

«Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի դեմ պայքարը գիլյոտինի պես կախված է լինելու նրա գլխին վարչապետության տարիներին»,- ասաց Կարապետյանը՝ շարունակելով․ «Շատ բան ասել պետք չի, որովհետև մեր առաջ են Պուտինի ընտրությունները։ Իրականությունն այն է, որ եթե երկրում չեն կատարվում փոփոխություններ, որոնք բարելավում են երկրի կյանքը, ապա դու ուզում ես 76 տոկոսով, ուզում ես 85, ուզում ես 46-րդ ժամկետի գնա»։

Արամ Կարապետյանը նկատում է, որ Հայաստանում 2 անգամ նախագահ եղած մարդն այսօր վախենում է հասարակությանն ասել, որ պատրաստ է և ուզում վարչապետ դառնալ։ «Ասում է՝ նախավերջին օրը կասեմ, մյուս օրը կքվեարկեք խորհրդարանում, իմիջիայլոց՝ բաց։ Բա եթե ուժեղ է, եթե ամեն ինչ Հայաստանի համար էնպես է արել, որ անփոխարինելի է, էդ մենք պետք է գնայինք, ջահերը վերցնեինք և ասեինք՝ Սերժ Սարգսյան, մի հեռացիր Հայաստանի իշխանությունից։ Իսկ մարդը վախենում է հասարակաությանն ասել՝ այո, ես ուզում եմ, խոսքս էլ եմ դրժում, բայց ուզում եմ դառնալ վարչապետ»,- նշեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի, շրջապատի համար բավական արգասաբեր են եղել նրա նախագահության տարիները, Կարապետյանն այսպես հակադարձեց․ «Ես ձեզ կարող եմ 100-ավոր օրինակներ բերել, որ ոչ մեկը թալանածը չի վայելել՝ պատմությունից սկսած։ Բոլորը պատասխան են տալիս»։

Հարցին, թե կհաջողվի հաղթահարել հասարակության ապատիան ու ապահովել քաղաքացիների մասնակցությունը Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի դեմ պայքարում, Կարապետյանը նման պատասխան տվեց․ «Ապատիան կանցնի միայն այն ժամանակ, երբ կլինի Հայաստանի շուրջ և ներսում ինչ-որ երևույթների մեկտեղում։ Այ, ասենք Սերժ Սարգսյանը, էդ ես չեմ ասում, էդ ասում են Դուգինը, էդ ասում են Կրեմլին մոտ որոշ անալիտիկներ, խոստացել է 5 շրջանը հանձնել, ենթադրենք։ Ես չգիտեմ՝ խոստացե՞լ է, թե՞ չէ։ Ենթադրենք խոստացել է։ Պահը եկավ, դա ուզում է անել, ի՞նչ եք կարծում, այդ ապատիայի հետ ի՞նչ կկատարվի»։

Կարապետյանի խոսքով՝ հարցն այն է, թե երկրում մնացե՞լ են մարդիկ, ովքեր ուզում են այլ կերպ ապրել, որովհետև այլ կերպ ապրող մարդիկ հետո գեներացնելու են այն բազմությունը, որը դուրս է գալու պայքարի։ «Հարցն այն է՝ կա՞ն մարդիկ երկրում, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնելու պայքարը շարունակելու բեռը»,- նկատեց Կարապետյանը։

Մանրամասները դիտեք Արամ Կարապետյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան