Թուրքական առաջին ատոմակայանի 4 էներգաբլոկների շինարարական աշխատանքները շարունակվում են

Լուրեր

11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական առաջին՝ «Աքքույու» ատոմակայանի նախագծի շրջանակում շարունակվում է 4 էներգաբլոկի միաժամանակյա շինարարությունը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Երկու տարի հետո Մերսինը դառնալու է Թուրքիայի էներգետիկ դրախտը»,- հայտարարել է «Աքքույու նյուքլեար» ընկերության գլխավոր տնօրեն Անաստասիա Զոտեևան ատոմակայանի կառուցմանը նվիրված տեսակոնֆերանսի ընթացքում։

Նա կոնֆերանսին միացել է շինհրապարակից և նշել, որ տարածք կարող է այցելել յուրաքանչյուրը, ում հետաքրքիր է շինարարության ընթացքը։

«Ներկայում շինհրապարակում ներգրավված է 13 հազար մարդ։ Աշխատանքը եռում է։ Ակտիվ աշխատանքի մեջ անցկացրած ամեն օրը Թուրքիան ավելի է մոտեցնում պատմական պահին։ Դա 2023 թվականն է, երբ առաջին էներգաբլոկը շահագործման կհանձնվի։ Հիմա ընթանում են միաժամանակ 4 էներգաբլոկի շինաշխատանքները»,-ասել է նա՝ հավելելով. «Մեր ԱԷԿ-ն ամուր, անվտանգ և ժամանակակից օբյեկտ է: Զարմանալի չէ, քանի որ կայանի շինարարությունը համատեղ իրականացնում են 75 տարվա փորձ ունեցող ռուս միջուկային գիտնականները և հյուրընկալ, պրոֆեսիոնալ և փորձառու թուրք շինարարները։ Շինարարության մեջ ներգրավված աշխատողների ավելի քան 80 տոկոսը Թուրքիայի քաղաքացիներ են»։

Թուրքական առաջին «Աքքույու» ատոմակայանի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ։ Առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին, մնացածը՝ մինչև 2026 թվականի վերջին։ Այս ատոմակայանի կառուցման ծրագիրը Ռուսաստանի ու Թուրքիայի ամենամեծ համատեղ նախագիծն է։

Էմմա Չոբանյան