Ստեղծված իրավիճակը ավտորիտար համակարգի արդյունքն է․ Սելինա Դողանը Թուրքիայի կայունացումը արտահերթ ընտրությունների միջոցով է տեսնում

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Թուրքիան այժմ խորը ճգնաժամի մեջ է: Factor.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ավագանու անդամ Սելինե Դողանը՝ խոսելով այս օրերին Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ, որոնք թուրքական լիրայի արժեզրկման և գնաճի պատճառով են։

«Այո՛, կարծես թե հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն է, բայց իրականում տնտեսական իրավիճակը արդյունք է։ Այն վերջին տարիներին ստեղծված ավտորիտար համակարգի արդյունքն է։ Մասնավորապես 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունված նախագահական կառավարման՝ «մեկանձի» համակարգի արդյունքն է, երբ ամեն ինչ կախված է  մեկ անձից ու նրա  կուսակցությունից»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արժույթը վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր նոր հակառեկորդ է սահմանում դոլարի ու եվրոյի համեմատությամբ։ Դրա արդյունքում երկրում թանկացումներ են, ինչի պատճառով էլ մեծ քաղաքներում Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Իրավիճակից դժգոհ է նաև երկրի ընդդիմությունը, որը խնդրի լուծումը տեսնում է արտահերթ ընտրությունների միջոցով։

Սելինա Դողանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում կան բոլոր պայմանները արտահերթ ընտրությունների համար։

«Օրենքի գերակայություն, Կենտրոնական բանկի անկախություն հաստատելու, երիտասարդներին այս երկրում պահելու և ապագայի նկատմամբ հույս ունենալու համար մեզ քվեատուփեր են պետք»,- ասաց նա։

Ըստ Սելինա Դողանի՝ Թուրքիայի զարգացումը բնականոն հունի վրա դնելու համար նրանք պետք է գործի դնեն խորհրդարանական համակարգը և այն ամրապնդեն։

Հռիփսիմե Հովհաննիսյան