Թուրքիայի գների բանալին՝ Էրդողանի գրպանում․ կլինի՞ արդյոք իշխանափոխություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Թուրքիայի արժույթը վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր նոր հակառեկորդ է սահմանում դոլարի ու եվրոյի համեմատությամբ։ Մեր տեսանյութում նույնիսկ չենք նշի դրա փոխարժեքը, քանի որ մինչ այն պատրաստ լինի, փոխարժեքը նորից կփոփոխվի և ապրանքները կթանկանան։

Իսկ երբ գներն աճում են օր օրի, մարդիկ սկսում են ավելի շատ գնել, որպեսզի հետո ստիպված չլինեն ավելի թանկ վճարել։ Այս միտումը զսպելու համար Թուրքիայում հիմա սահմանափակումներ են մտցնում, օրինակ՝ մեկ հոգին միանգամից չի կարող մեկ շշից ավելի շատ ձեթ գնել։ Մինչ հաջորդ օրը հասցնեք նորից մեկ շիշ գնել, այն արդեն թանկացած կլինի։

Սա, իհարկե, դժգոհություն է առաջացրել Թուրքիայում։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ, բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, քանի որ հենց այդ քաղաքականության հետևանքով են տեղի ունենում թանկացումները։

«Իհարկե, զարգացած երկրներում գնաճը ավելի համեստ է․ հիմնականում՝ 5-7%-ի շրջանակում։ Իսկ Թուրքիայում այս պահին 20% է, և բոլոր նախադրյալները կան, որ այդ տոկոսը կաճի և ավելի մեծ գնաճ կգրանցվի»,- նշում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Արդյո՞ք սա կարող է իր ազդեցությունը թողնել Հայաստանում տնտեսական իրավիճակի վրա։ Այս մտահոգությունը որոշակի հիմքեր ունի այն տեսանկյունից, որ երբ Ռուսաստանում լինում են տնտեսական խնդիրներ, դրանք փոխանցվում են նաև Հայաստանին։ Նույն կերպ փոխանցվում են նաև գների փոփոխությունները։ Հրանտ Միքայելյանը Հայաստանի վրա թուրքական տնտեսության նման ազդեցությունը քիչ հավանական է համարում։

Բայց հենց Թուրքիայում այս ամենը որոշակի անկայություն է ստեղծել։ Գների բարձրացման դեմ խոշոր ակցիաներ են անցկացվել խոշորագույն 10 քաղաքներից ութում։ Ցույցերն ուղեկցվում են բախումներով, կան տասնյակ բերման ենթարկվածներ։

Առիթից էլ որոշել է օգտվել թուրքական ընդդիմությունը։ Մասնավորապես, Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր՝ Քեմալի հիմնած ազգայնական կուսակցությունը, նույնպես որոշել է կառավարության տնտեսական քաղաքականության դեմ պայքարել ցույցերով և Էրդողանի ընկնող վարկանիշին զուգահեռ՝ ընտրազանգված հավաքել առաջիկա ընտրություններին ընդառաջ։

Թուրքիայում հերթական ընտրությունները կայանալու են 2023 թվականին։ Բայց ընդդիմադիրները պահանջում են, որ կառավարությունը հրաժարական տա, լինեն արտահերթ ընտրություններ։ Նախագահ Էրդողանը, մեղմ ասած, չի կիսում այդ մոտեցումը։

«Ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին է խոսքը։ Ընտրություններն անցկացվելու են 2023 թվականի հունիսին։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է հաղթել և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններում»,- հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը բացատրում է, որ նույնիսկ բողոքներն ու ցույցերը Էրդողանի վերահսկողության տակ են։ Բանն այն է, որ երբ ամբողջ աշխարհում եղել են թանկացումներ, առաջացել է երկընտրանք՝ կա՛մ խրախուսել տնտեսական աճն ու աչք փակել գների ահագնացող աճի վրա, կա՛մ զսպել գների աճը, բայց խափանել տնտեսության արագ վերականգնումը։ Երկրների մեծ մասն ընտրել է երկրորդ տարբերակը․ զսպել գները՝ զոհելով տնտեսական աճը։

Էրդողանը, սակայն, միամիտ չէ։ Վեզիրյանը բացատրում է, որ այդ քաղաքականությունը փոխելու բանալին Թուրքիայի նախագահի ձեռքում է։ Եթե վերջինս վտանգ զգա իր՝ իշխանության մնալու հարցում, կարող է արագ փոխել որոշումն ու զսպել գները։ Բայց քանի դեռ թուրքական իշխանություններն այդպիսի վտանգ չեն տեսնում, հարևան երկրի տնտեսությունն աճելու է բնակչության ունեցվածքի հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան