S-400-ից բացի ի՞նչ ռուսական զինատեսակներ կարող են հետաքրքրել Թուրքիային

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պաշտպանական ոլորտում 2 երկրների միջև կնքված S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) պայմանագրից բացի այլ պայմանագրեր ևս կարող են կնքվել. փոխանցում է ermenihaber-ը:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռայևսկին:

«S-400 համակարգը մեր կողմից վաճառվող միակ զենքը չէ: Անկարայի հետ S-400 համակարգերի մասով մեր համագործակցությունը հարցականի տակ է դնում ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է կործանիչների մատակարարման հնարավոր կասեցմամբ: Ի դեպ, ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիան Ռուսաստանից S-400 համակարգեր ձեռք բերող միակ երկիրը (ՆԱՏՕ-ի անդամ-խմբ.) չէ: Հունաստանը ավելի վաղ գնել է այդ համակարգերը և տեղակայել Կիպրոսում»,- նկատել է տվել է Ռայևսկին:

Ռուս մասնագետը նշել է, որ Թուրքիան միշտ ցանկանում է, որ իր գնած ռազմական տեխնիկան իր տարածքում արտադրվի:

«Սկզբունքորեն կարող ենք քննարկել այդ թեման»,- ավելացրել է Ռայևսկին:  

Խոսելով այն թեմայով, թե ռուսական ինչ զենքեր կարող են հետաքրքրել Թուրքիային՝ ռուս մասնագետը դրանց շարքին է դասել հակահրթիռային պաշտպանության համակարգերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, կրակի աջակցման մեքենաները և այլն: Ըստ Ռայևսկու՝ Ռուսաստանում արտադրված այդ համակարգերը չեն զիջում իրենց «հակառակորդների» արտադրանքին: Ռայևսկին թուրքական կողմի հետաքրքրության շրջանակներից դուրս է համարել ռուսական զրահամեքենաները, քանի որ, ըստ նրա, Թուրքիան կարողանում է արտադրել սեփական զրահամեքենաները, և դրանցից բավականաչափ առկա է այդ երկրի սպառազինության մեջ:  

«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատություն անել ինքն իրեն, ապա թող ավելի շատ դեմ դուրս գա S-400-ների մատակարարմանը Թուրքիային: Թուրքիան ԱՄՆ-ից ցանկացել էր «Patriot» համակարգեր գնել, սակայն մերժում էր ստացել: ԱՄՆ-ն պատրաստ էր համակարգերը վաճառելուն, բայց դրանք Թուրքիայում արտադրելուն՝ ոչ: ԱՄՆ-ի զենքի վաճառքի կարևոր սկզբունքներից մեկը վերահսկողություն իր ձեռքում պահելն է: Սակայն մեզ համար այդ հարցում որևէ խնդիր չկա, այդ պատճառով էլ մեզ հետ համագործակցության առումով հնարավորություններն ավելի մեծ են»,- եզրափակել է ռուս մասնագետը: