Փաշինյանն անդրադարձավ պատվաստվելուց հետո «չբերություն» ձեռք բերելու տեղեկություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ վերարտադրողական առողջության վրա պատվաստանյութերի ազդեցության մասին տեղեկություններին, և դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հետաքրքրվեց՝ այդ կասկածները միջազգայնորեն փարատվեցի՞ն, հետազոտություններ կատարվե՞լ են:
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ դրանք մանիպուլյատիվ, ապատեղեկատվական բամբասանքներ են: «Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում: