Հյուսիսային Կորեայում ուսանողին մահապատժի են դատապարտել՝ «Կաղամարների խաղը» սերիալը երկիր գաղտնի մտցնելու համար

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Հյուսիսային Կորեայում մահապատժի է դատապարտվել մի ուսանող, որն իր հետ երկիր է բերել Netflix-ի «Կաղամարների խաղը» սերիալը։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ մաքսանենգը եղել է Չինաստանից վերադարձած մի ուսանող, որը թաքնված USB կրիչով իր հետ բերել է Հարավային Կորեայում մեծ ճանաչում վայելող սերիալը։

Դրա պատճենները մի քանի ուսանողների վաճառելուց հետո, սակայն, նա բռնվել է երկրի վերահսկողական ծառայությունների կողմից։

Տեղեկացվում է, որ նա մահապատժի կենթարկվի կրակոցի միջոցով․ այն սարսափելի մեթոդներից մեկով, որով սպանվում են նաև սերիալի հերոսները: Ենթադրվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել երկրի Հյուսիսային Համգյոն նահանգում, որը սահմանակից է Չինաստանին։

«Radio Free Asia»-ն հայտնել է, որ մեկ այլ ուսանող, որը գնել է սկավառակի պատճենը, ցմահ ազատազրկման է դատապարտվել, ևս վեցը, որոնք դիտել են այն, դատապարտվել են հինգ տարվա ծանր ռեժիմի աշխատանքի:

Հյուսիսային Կորեան խստիվ արգելում է Արևմուտքից և Հարավային Կորեայից նյութերի մուտքը երկիր, և պաշտոնյաներն այժմ խուզարկություններ են իրականացնում կրթական հաստատություններում՝ այլ արտասահմանյան ինֆորմացիա գտնելու համար:

Նշվում է, որ որոշ ուսուցիչներ ևս հեռացվել են աշխատանքից կամ որպես պատիժ՝ կարող են վտարվել հեռավոր հանքերում աշխատելու:

Տաթև Ֆռանգյան