«ՍոլիդԱրտ»-ը՝ Երևանում. նպատակը կինոարտադրության խթանումն է

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

Երևանում (Կինոյի տուն) մեկնարկել է «ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը: Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանը ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում: Այն կտևի մինչև նոյեմբերի 26-ը։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական ​​հիմնադրամի աջակցությամբ:

Քառօրյա սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ, ԵԱՏՄ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչները, որոնք տեղացի մասնագետների հետ կքննարկեն կինոոլորտում միջպետական համագործակցության կարգավորման հնարավորությունները: Կդիտարկվեն բոլոր իրավական ձևակերպումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է պահպանվեն միջազգային համագործակցության դեպքում և կստեղծվեն նախադրյալներ խոչընդոտները կանխելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է հյուրերին և կարևորել միջազգային սեմինարի անցկացումը՝ նոր համագործակցությունների առումով:

«Սեմինարի շրջանակում ձևավորվում է հարթակ, որը հնարավորություն է տալու ԱՊՀ, Բալթյան երկրների, հետագայում նաև եվրոպական երկրների կինոոլորտի ներկայացուցիչներին քննարկելու ամենաառանցքային հարցերը: Իսկ նպատակների նպատակը համատեղ արտադրության խթանումը և օրենսդրական դաշտում որոշակի կարգավորումներն են, որպեսզի աշխատենք և գործենք միևնույն տրամաբանությամբ, ինչը կհեշտացնի համատեղ աշխատանքը և կինոարտադրությունը առհասարակ»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ սա լավ առիթ է ԱՊՀ տարածքում միմյանց ճանաչելու, մեր հսկայական ժառանգությունն ու արտադրանքը միմյանց ներկայացնելու:

«Սա առաջին լուրջ քայլն է, որ կինոաշխարհի ներկայացուցիչները կարողանան զրուցել միմյանց հետ և քննարկեն ոլորտի զարգացման և համագործակցության ուղիները»,- հայտնել է Արա Խզմալյանը: Նա հույս է հայտնել, որ արտասահմանյան գործընկերները Հայաստանից կհեռանան ջերմ հիշողություններով և լավ գաղափարներով:

««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» սեմինարի ընթացքում իրականացվող աշխատանքները կանցկացվեն 3 հիմնական փուլերով.

  1. Նախագծի մանրամասն մշակում և նախապատրաստական աշխատանքներ,
  2. Սեմինարի շրջանակում իրականացվող աշխատանքներ, պանելային դիսկուսներ, քննարկումներ փորձագիտական խմբերի հետ,
  3. Վերջնարդյունքի ամփոփում և կինոոլորտի խնդիրների կարգավորմանն ուղղված մեխանիզմների և համակարգի մշակում:

Այսօրվա միջոցառմանը ցուցադրվել են 2020-2021 թթ. Հայաստանի կինոարտադրությունից հատվածներ: Կինոաշխարհի թե՛ հայաստանյան, թե՛ ԱՊՀ ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով: Հաջորդիվ քննարկվելու են նաև մասնակից երկրների տարածքում կինոարտադրանքի արտահանման և փոխադրման միասնական սակագին սահմանելու մեխանիզմները։

Ծրագրի առանցքային նպատակներից է հայեցակարգերի և իրավական ձևակերպումների միասնական համակարգի ձևավորումը, որը կդառնա համագործակցության հիմնաքարը հատկապես ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Հանրապետության համար։

Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը և «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն: