Նախկին վկան՝ մեղադրյալի աթոռին. Սերժ Սարգսյանը նոր քրեական գործով կանցնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերժ Սարգսյանը ևս մեկ քրեական գործով մեղադրյալի աթոռին հայտնվեց։ Երեկ նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը։ Ըստ ամենայնի՝ սա գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա հարուցված գործն է, որի շրջանակում այս պահին ամբաստանվում են Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը և Սամվել Մայրապետյանը։ Սարգսյանն այս գործով դեռ 3 տարի առաջ էր հարցաքննվել, բայց՝ որպես վկա։

Կաշառք տալու մասին Սիլվա Համբարձումյանը երեք տարի առաջ էր բարձրաձայնել․ ըստ նրա՝ դեռևս 2008 թվականին հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալելու համար կաշառել էր բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների։ Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տարիներին գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով 3 միլիոն դոլար, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք են ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից։ Իր հարցազրույցներից մեկի ընթացքում Համբարձումյանն այս մասով անդրադարձել էր նաև Սերժ Սարգսյանի առնչությանը մութ գործարքին։

Հայտարարությունը, սակայն, փաստացի արձագանք ստացավ միայն երկու տարի անց, կամ էլ նախաքննական մարմնին հայտնի են դարձել նոր հանգամանքներ, որոնց մասին դեռևս չի բարձրաձայնվում․ առաջինը Սարգսյանին նոր մեղադրանք առաջադրելու մասին ոչ թե պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, այլ խոսեց նրա պաշտպան Մակինյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն օրվա ավարտին սահմանափակվեց միայն մեղադրանքի հոդվածի մասին տեղեկացնելով։ Factor TV-ին այլ մանրամասներ ստանալ չհաջողվեց։ Պաշտպանը պնդում է՝ կեղծ օրակարգ է առաջ քաշվում։

Սերժ Սարգսյանն ամբաստանյալի աթոռին է շուրջ երկու տարի։ Դեռևս 2019-ի դեկտեմբերին նրան մեղադրանք էր առաջադրվել՝ գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Գործն այս պահին դատաքննության փուլում է։

Քննչական մարմինները որոշում են կայացրել ազատության մեջ թողնել պաշտոնաթող նախագահին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից բազմիցս էր անդրադառնում այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի գործունեությանը՝ պնդելով, որ նա թաթախված է կոռուպցիոն գործարքների մեջ։ Սակայն որքան շատ ժամանակ է անցնում հեղափոխությունից, այնքան Փաշինյանն ընտրված բառերի մեջ ավելի զգուշավոր է դառնում։ Նախորդ տարի, հերթական ուղիղ եթերներից մեկի ժամանակ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ է պատասխանատվության ենթարկվելու Սերժ Սարգսյանը, Փաշինյանը հիշեց անմեղության կանխավարկածի մասին։

Ի վերջո, ո՞րն է երեք տարի անց Սերժ Սարգսյանի՝ վկայից մեղադրյալ դառնալու հիմքը։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը թեև դժվարացավ այս հարցին պատասխանել, սակայն հորդորեց այս պարագայում զգուշորեն արտասանել «քաղաքական հետապնդում» արտահայտությունը։

Հոկտանյանի կարծիքով՝ եթե իշխանությունը հայտարարում է, որ պետք է կոռուպցիան արմատախիլ անել, ապա դա պետք է տարածվի ինչպես ընդդիմադիր կամ նախկին պաշտոնյաների, այնպես էլ իշխանությանը հաճո անձանց վրա, այս գործընթացում պետք է լինի բացարձակ հավասարություն։

Հավելենք, որ նախորդ ամիս ևս մեկ քրեական գործ էր հարուցվել, այս անգամ Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքների գործով։ Այս քրեական գործով, սակայն, Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան