Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ-ից հերքում են վիրավոր ունենալու մասին լուրը

Լուրեր

06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ Factor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ փոխհրաձգության հետևանքով առնվազն մեկ վիրավոր ունենք, սակայն ՊՆ-ից հերքեցին այս տեղեկությունը։

Նշենք, որ նոյեմբերի 22-ին հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն էր սկսվել․ ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը։ Իրավիճակը համեմատաբար կայունացել էր ժամը 19։30-ի սահմաններում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին էլ ադրբեջանական ԶՈւ-ն լայնածավալ հարձակում էր գործել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել էր համարժեք գործողությունների։ Ըստ Պաշտպանության նախարարության հրապարակած վերջին տվյալների ունենք 6 զոհ, 13 գերեվարված, շուրջ 24 անհետ կորած զինվոր, իսկ հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ Շուրջ 6 ժամ տևած մարտական գործողությունները դադարեցվել էին ռուսական կողմի միջնորդությամբ։

 

Արփի Հակոբյան