Ընդդիմությունը չի կարողանում ժողովրդին համախմբել, իսկ իշխանությունն իրենից շատ գոհ է, որ ժողովուրդը հուսալքված է. «Հոգևոր Հայաստանը» համազգային ընտրանի կձևավորի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

Մենք փորձեցինք հիմնել «Հոգևոր Հայաստանը» և բոլորի մեջ եղող այդ լույսը համախմբելով, ստեղծել այն հոգևորը շերտը, որի գոյությամբ է պայմանավորված մեր վաղվա օրը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, որը «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր անդամներից է: 

«Այսօրվա մարտահրավերները պարտադրում են կոնկրետ գործի անցնել: Մենք մեր աչքի առաջ կորցրեցինք մեր հոգևոր հայրենիքը. ընդդիմությունը չի կարողանում ժողովրդին համախմբել, իշխանությունը իրենից շատ գոհ է, որ ժողովուրդը հուսալքված է, բայց վերջ ի վերջո, դա իշխանության համար աղետ է»,- ասաց արվեստագետը՝ նշելով, որ հենց այսօրվանից պատրաստվում են քաղաքական տարբեր շերտերի հետ հանդիպումներ սկսել՝ ձևավորելու համար համազգային ընտրանի:

Ասուլիսի մյուս բանախոս, երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը նշեց, որ «Հոգևոր Հայաստանը» իր գոյության մեկուկես տարվա ընթացքում բավական մեծ աշխատանքներ է իրականացրել. «Մենք պետք է կարողանանք կատարել այդ թռիչքը, որը կունենա ազգին համախմբելու, քաջալերելուՙ գոտեպնդելու էֆեկտը, ու մենք հաստատ կհաջողենք, քանի որ ինքներդ էլ տեսնում եք, որ աշխարհը խառնվել է իրար, մի կաթսայի պես եռում է, ու Աստված գիտե, որ օրը որ տեղից ինչ հարված կարող է հասցվել»:

 

Մանրամասները տեսանյութում: