Քննարկվել են ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրվող 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացման ուղղությունները

Լուրեր

11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել Հայաստանում իր առաքելության ընթացքում։

Նախարարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում շարունակել համատեղ առկա ծրագրերը, ինչպես նաև կյանքի կոչել նոր ծրագրեր։

Նախարարը նշել է, որ ցանկություն կա ավելի լայնաշերտ դարձնել Զարգացման ֆրանսիական գործակալությյան (ԶՖԳ) հետ համագործակցությունը։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ է մաղթել Հայաստանում իր առաքելության ընթացքում։

Նախարարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում շարունակել համատեղ առկա ծրագրերը, ինչպես նաև կյանքի կոչել նոր ծրագրեր։

Նախարարը նշել է, որ ցանկություն կա ավելի լայնաշերտ դարձնել Զարգացման ֆրանսիական գործակալությյան (ԶՖԳ) հետ համագործակցությունը։

Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Հայաստանում տարբեր ծրագրերում և ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությամբ:

Նախարարը երկկողմ համագործակցության լավ օրինակ է համարել Վեդու ջրամբարի կառուցումը, Veolia ընկերության հետ համագործակցությունը։

Զրույցի ընթացքում նախարարը կարևորել է միջռեգիոնալ համագործակցությունը։

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ցանկանում է նպաստել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, խորացմանը՝ մասնավորապես այն ոլորտներում, որոնք գտնվում են ՏԿԵ նախարարության ենթակայության ներքո։ Դեսպանը վերահաստատել է՝ Ֆրանսիայի կառավարությունը պատրաստակամ է համագործակցել ենթակառուցվածքների ոլորտում։
Ըստ դեսպանի՝ ֆրանսիական որոշ ընկերություններ արդեն իսկ հետաքրքրություն են հայտնել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի, քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարներով։

Կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղված մի շարք հնարավորություններ։ Քննարկվել է վերականգնվող էներգիայի, նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ հարցեր։

Զրուցակիցները քննարկել են ԵՄ կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ծրագրային փաթեթի իրականացման ուղղություններն ու առաջնահերթությունները։