Արման Թաթոյանը գերիների խնդիրը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ քննարկմանը ներկայացրել է ադրբեջանական իշխանությունների, զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի հարևանությամբ զինված հարձակումների, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ ճանապարհների արգելափակումների իրավական հիմքերից զուրկ լինելու փաստերը.  տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Քննարկումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի կողմից (The Armenian National Committee of America-Western Region, որին մասնակցել են նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի (ANCA-WR) հանձնախմբի ղեկավար տիկին Նորա Հովսեփյանը, Ժամանակավոր գործադիր տնօրեն Վերջինի Թուլումյանը և Կառավարության հարցերով համակարգող Ռուբեն Կարապետյանը:

Հայաստանի օմբուդսմանը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է 2021թ. նոյեմբերի 16-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքում, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական ուժերի հարձակումներով՝ իրական վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանական ներխուժումներն ու մարդու իրավունքների խախտումները Գեղարքունիքում, Սյունիքում:

Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայված են ՀՀ քաղաքների և գյուղերի միջև ճանապարհներին, որոնք վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը, խաթարել են մարդկանց բնականոն կյանքը։

Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների (այդ թվում՝ նոյեմբերի 16-ին գերեվարվածները) անհապաղ վերադարձին և արհեստական, իրավական հիմքերից զուրկ դատավարություններին՝ կարևորելով միջազգային ատյանների արձագանքը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Շիֆին մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր ակտիվ գործունեության համար։

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։