Պետք է մարդկանց մատուցել օբեյկտիվ և բազմակողմանի ինֆորմացիա. ՄԻՊ-ի ուղերձը
Հասարակություն
21.11.2021 | 21:53ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ․
«Հեռուստաընկերությունների սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ (World Television Day):
Լրատվամիջոցների բազմազանության մեջ հեռուստատեսությունը շարունակում է պահպանել իր առաջատարի դիրքերը՝ պատկերի ուժի ու ձեր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ:
Պետք է մարդկանց մատուցել օբեյկտիվ և բազմակողմանի ինֆորմացիա՝ չմոռանալով կրթական գործառույթի մասին»: