Ինչու կամ ում մեղքով է պատվաստումային գործընթացը դանդաղ ընթանում ՀՀ-ում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Factor.am ահազանգած քաղաքացին հայտնում է, որ այսօր՝ կեսօրին, մոտեցել է Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող շրջիկ կետում պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալու, սակայն պատվաստող բուժանձնակազմն այնտեղ չի եղել, այնինչ, այս շրջիկ կետը, ըստ Առողջապահության նախարարության, պետք է պաստվաստում իրականացներ 12։00-ից մինչև 16։30։ Քաղաքացիներին պատվաստման համար հերթագրող աշխատողն ասել է, որ պատվաստող խումբը 12-ից պետք է տեղում լիներ, բայց տեղեկացրել են, որ ուշանում են, շուտով կհասնեն։

«Պետք է արդեն ստեղ լինեին, ուղղակի չեմ հասկանում, գիտեմ, որ ճանապարհին են, հեսա կհասնեն»,- ասել է քաղաքացիներին պատվաստման համար հերթագրող աղջիկը, որը նաև հայտնել է, որ հերթագրվելուց հետո էլ քաղաքացին պետք է սպասի 1 կամ 2 ժամ, որպեսզի պատվաստվի։ Մեզ ահազանգած քաղաքացին սպասել է շուրջ 50 րոպե և տեսնելով, որ պատվաստող խումբը այդպես էլ տեղ չի հասնում, հերթագրվել և հեռացել է։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Factor.TV-ին անդրադարձել էր խնդրին, որ «Մալիբու»-ի հարակից տարածքում տեղակայված շրջիկ կետում պատվաստումային գործընթացը պատշաճ կերպով չի իրականացվում, ավելի կոնկրետ՝ շրջիկ կետն այդ տարածքում ձևական էր տեղակայված, իսկ պատվաստման գործընթացն իրականացնում էին մոտակա պոլիկլինիկայում։ Մեր հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը պարզաբանեց, որ եղանակային վատ պայմաններն էին ստիպել պատվաստումն իրականացնել ներսում, սակայն փաստ է, որ այդ մասին հանրությանը չէր իրազեկվել։

Արփի Հակոբյան