Գործող իշխանություններին կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ դիմելու գործընթաց սկսել․ «Ինքնիշխան Հայաստան»

Լուրեր

11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
Բոլորը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել սահմանային իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է․

«Սիրելի’ հայրենակիցներ,

2020 թվականի 44-օրյա պատերազմը և դրա վերջնարդյունքը որևէ կերպ չեն փոխել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի առջև առկա մարտահրավերների ծավալը, և այժմ մենք գործ ունենք իրողության հետ, որով որոշվում է մեր ժողովրդի դիմադրության և հանուն ինքնիշխանության պայքարի վճռականությունը:

Ադրբեջանի ռազմատենչ, բացահայտ հայատյաց քաղաքականությունն ի վերջո դրսևորվում է ամենօրյա ռեժիմով, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունում ռուսական ռազմական ներկայությունը կամ դաշնակցային պայմանագրերը, ՀԱՊԿ անդամակցությունը բացարձակապես հետ չեն պահում Ադրբեջանին զերծ մնալ սադրանքներ և ագրեսիա դրսևորելուց:

Հարգելի’ հայրենակիցներ,

մենք ապրում ենք մեր անկախության թերևս ամենավճռական շրջափուլում, երբ մեր հավաքական ներուժից, սպառնալիքների ծավալի և բնույթի գիտակցումից, պետական համակարգերի արդյունավետությունից և օպերատիվությունից է կախված առաջիկա տարիների Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին:

Միևնույն ժամանակ անթույլատրելի ենք համարում որևէ քաղաքական գործընթաց, որը կթուլացնի պետության դիմադրողականությունը, կառաջացնի անվստահություն զինված ուժերի նկատմամբ և կստեղծի խուճապ հանրության շրջանում:

Գործող իշխանություններին կոչ ենք անում օգտագործել բոլոր հնարավոր եղանակները ադրբեջանական ագրեսիային դիմակայելու և համարժեք պատասխանով պատժելու, միջազգային գործընկեր երկրներին խնդիրներն արագ ներկայացնելու՝ այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ դիմելու գործընթաց սկսելու ուղղությամբ»։