Ճապոնիայում հրդեհ է բռնկվել ԱԷԿ-ի տարածքում
Քաղաքականություն
16.11.2021 | 13:46Ճապոնիայի Սագա պրեֆեկտուրայում հրդեհ է բռնկվել Գենկայի ատոմակայանի տարածքում։ Հրդեհը մարվել է մեկ ժամվա ընթացքում, հայտնում է Korrespondent-ը։
Միջադեպը չի ազդել կայանի էներգաբլոկների աշխատանքի վրա, հայտնել է կայանի օպերատոր Kyushu Electric Power ընկերությունը։
Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան, ռադիոակտիվ նյութերի արտանետումներ չեն գրանցվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան կանգնեցնում է ԱԷԿ-ի ռեակտորներից մեկի աշխատանքը։ Հրդեհը գրանցվել է դրա աշխատանքի վերագործարկումից 4 ամիս անց։
Տաթև Ֆռանգյան